Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ այսօրվա արտահերթ նիստում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի սահմանադրական ուղղումները, որոնք նախատեսում են անցում կառավարման խորհրդարանական ձևի։
Ուղղումները հաստատվել են 117 կողմ և 2 դեմ ձայներով։
Ուղղումների փաթեթը մշակվել էր հատուկ ստեղծված Պետական սահմանադրական հանձնաժողովի կողմից։
Սահմանադրության նոր տարբերակին չեն աջակցում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ընդդիմությունն ու մի շարք ՀԿ-ներ, որոնք բանակցությունների արդյունքում նախանշել են ուղղումների իրեն տարբերակը և առաջարկել իշխանություններին, սակայն իշխող թիմում խոստացել են ուղղումները սահմանադրության նոր տարբերակ մտցնել ավելի ուշ։