Նոր գումարման բունդեսթագը, որում կլինի 631 պատգամավորի փոխարեն 709 պատգամավոր, տարեկան կարժենա 51 մլն եվրոյով ավելի, ինչը կանդրադառնա Գերմանիայի բնակիչների հարկերի վրա։ Այս մասին հայտնում է Focus պարբերականը։
Ինչպես գրում է պարբերականը՝ յուրաքանչյուր պատգամավորի վրա կծախսվի մոտ 650 հազար եվրո։ Պատգամավորների պահման և ուղևորության ծախսերից բացի, հարկատուների գումարները կուղղվեն նիստի դահլիճի վերակազմավորմանը և գրասենյակների վարձակալությանը, անհրաժեշտ էլեկտրոնային սարքերի ու պիտույքների ձեռքբերմանը։