ԱՄՆ-ը դուրս է բերել զորքերը Սիրիայի հարավի իր երկու բազաներից մեկից՝ Դերաա նահանգում դեէսկալացիոն գոտու ձևավորման մասին Ռուսաստանի հետ պայմանավորվածության շրջանակում։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով սիրական բանակի աղբյուրներին։
Նշվում է, որ տեղեկությունը հաստատել են Սիրիայի զինված ընդդիմությունում։
Ինչպես հայտնել են ռուսական դիվանագիտական շրջանակների աղբյուրները, Սիրիայի և Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Ազ-Զակֆ բազայի փակման մասին որոշումը դարձել է եռակողմ բանակցությունների արդյունք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների միջև։ Բանակցություններն ընթացել են Հորդանանում։
Ներկայում ԱՄՆ-ին Սիրիայում մեկ բազա է մնում։ Խոսքը Աթ-Թանֆ բազայի մասին է, որը գտնվում է Հորդանանի հետ սահմանին։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունում չեն հերքել բազայի փակման մասին տեղեկությունները։
«Սիրիայում և Իրաքում կոալիցիան ստեղծում և փակում է մի շարք բազաներ՝ կախված օպերատիվ իրավիճակից և այն բանի համար, որպեզի արդյունավետ աջակցություն ցուցաբերի մեր գործընկերներին»,-հայտարարել են հրամանատարությունում։