Բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճից բարձր ցուցանիշ է լինելու, այն հավանաբար 4.3 տոկոսի կհասնի. այսօր տարեկան գործունեության հաշվետվության ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով մինչև տարեվերջ եղած տնտեսական աճի հետ կապված սպասումներին:
«Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ», – ասաց Վարդան Արամյանը: