Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անօդաչուները հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի սահմանի երկայնքով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների մի քանի բազաներին։
IRINN TV-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է մի քանի բազա։ Ահաբեկիչները կենդանի ուժի վիթխարի կորուստ են կրել։
Անօդաչուների հարվածի արդյունքում ոչնչացվել են մի քանի տրանսպորտային միջոցներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։