Ամերիկացիների 2/3-րդը դեմ է հանդես գալիս Հյուսիսային Կորեայի դեմ կանխարգելիչ ռազմական հարվածին։ Այս մասին են վկայում The Washington Post –ի և ABC News-ի համատեղ հարցման տվյալները։
Պատասխանողների մոտ ¾-րդն աջակցում է ավելի կոշտ տնտեսական պատժամիջոցներին, որոնք կստիպեն Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային զենքից։
Հարցման համաձայն՝ Հյուսիսային Կորեային առնչվող իրավիճակի հետ կապված ճիշտ որոշումներ ընդունելու Թրամփի ընդունակությանը վստահում է պատասխանողների 37 տոկոսը։