ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշները գործածել է անձնական փոստը՝ աշխատանքային հարցերի լուծման համար։ Այս մասին գրում է Politico –ն՝ հղում անելով չորս աղբյուրի։
Պարբերականը նշում է, որ Քուշներն օգտագործել է անձնական փոստը պաշտոնականի հետ զուգահեռ՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի պլանավորման, միջոցառումների կազմակերպման և այլ հարցերի համար։ Պարբերականի լրագրողներին հաջողվել է ծանոթանալ նամակներից մի քանիսին և հաստատել դրանց իսկությունը։
Հայտնի չէ սակայն, դրանք պարունակե՞լ են որևէ գաղտնի տեղեկություն։
Politico-ն ընդգծում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից հենց անձնական փոստի օգտագործումն էր դարձել ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի հարձակումների առիթ։