Դոնալդ Թրամփի վարկանիշն ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելու 8 ամսում ընկել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի՝ դառնալով ամենացածրը 71 տարում։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Թրամփի գործունեությանն ընդհանուր առմամբ հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը 39 տոկոսը, նրա աշխատանքից դժգոհ է 57 տոկոսը։ Կառավարման համանման ժամկետում ԱՄՆ քաղաքացիներն առավել դժգոհ եղել են միայն Հարի Տրումենից՝ ԱՄՆ 33-րդ նախագահից։ Թրամփի հակառակորդների թիվը նախկինի պես գերազանցում է կողմնակիցների թիվը՝ 48 տոկոսն ընդդեմ 26-ի։ Հեռուստաալիքը նշում է, որ նման ցուցանիշ չի ունեցել Օբաման նունիսկ իր «վատագույն» տարիներին։
Ամերիկացիների 66 տոկոսը վստահ է, որ պետության ղեկավարն ավելի շատ պառակտել է երկիրը, քան միավորել։ Նրա նախորդների՝ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի մասին նման կարծիքի է եղել պատասխանողների 55 տոկոսը։
59 տոկոսը կարծում է, որ Թրամփը դրական փոփոխություններ չի բերել։ Թրամփի միգրացիոն քաղաքականությունից դժգոհ է 62 տոկոսը, տնտեսականից՝ 49 տոկոսը։
Պատասխանողների 84 տոկոսը Հյուսիսային Կորեային համարում է սպառնալիք, 62 տոկոսը վստահ է, որ Թրամփը չի կարող դուրս գալ ստեղծված իրավիճակից։
Հեռախոսազրույցն անցկացվել է 1002 քաղաքացիների շրջանում, սեպտեմբերի 18-21-ը։