Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները

TED talks․ Չարմիան Գուչ․ ծանոթացեք գլոբալ կոռուպցիայի թաքնված խաղացողների հետ

Երբ խոսում ես կոռուպցիայի մասին, կան մարդկանց հստակ տեսակներ, որոնք միանգամից մտքիդ են գալիս:

Այդպիսիք են, օրինակ, նախկին խորհրդային մեծամիտ առաջնորդները: Սապարմուրատ Նիյազովը նրանցից մեկն էր: Մինչ իր մահը՝ 2006 թվականը, նա Թուրքմենստանի՝ Կենտրոնական Ասիայի գազով հարուստ մի երկրի ամենազոր առաջնորդն էր: Նա իրապես շատ էր սիրում հրամանագրեր արձակել: Եվ դրանցից մեկի համաձայն նա վերանվանեց տարվա ամիսները՝ այդ թվում մեկն իր, մեկն էլ իր մոր անունով: Նա միլիոնավոր դոլարներ ծախսեց ստեղծելու աննորմալ անձի պաշտամունք, և նրա գլխավոր զարդը իր` 40 ոտնաչափ բարձրության ոսկեզօծ արձանն էր, որ հպարտորեն կանգնած էր մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում և պտտվում էր՝ հետևելով արևին: Նա մի քիչ տարօրինակ տղա էր:

Կամ այս պիտակը. աֆրիկյան բռնակալ կամ նախարար կամ պաշտոնյա: Ահա Թեոդորին Օբիյանգը: Նրա հայրը Հասարակածային Գվինեայի ցմահ նախագահն է: Այս արևմտաաֆրիկյան ժողովուրդը 1990-ական թվականներից սկսած արտահանել է միլիարդավոր դոլարների նավթ և մարդու իրավունքների ոլորտում արձանագրել է սարսափելի իրավիճակ: Նրա բնակչության գերակշիռ մեծամասնությունն իսկապես ապրում է ծայրահեղ թշվառության մեջ՝ չնայած մեկ շնչին ընկնող եկամուտին, որը համադրելի է,Պորտուգալիայում մեկ շնչին ընկնող եկամտի հետ: Այսպիսով, Օբիյանգ Կրտսերն իր համար գնում է 30 միլիոն դոլարանոց դղյակ Մալիբուում, Կալիֆորնիա նահանգում: Ես դրա դիմացի դարպասների մոտ եղել եմ: Կարող եմ ասել, որ այն տպավորիչ չափեր ունի: Նա գնել է 18 միլիոն եվրո արժողության արվեստի հավաքածու, որը նախկինում պատկանում էր նորաձևության դիզայներ Իվ Սեն Լորանին,մի խումբ հիասքանչ սպորտային մեքենաներ՝ մի քանիսը միլիոն դոլար արժողությամբ, հա, մեկ էլ Գալֆսթրիմ ռեակտիվ ինքնաթիռ: Հիմա լսեք սա: Մինչև վերջերս նա պաշտոնապես ստանում էր ամսական աշխատավարձ, որը պակաս է 7000 դոլարից:

Ահա նաև Դան Էտետեն: Նա Նիգերիայի նավթի նախկին նախարարն էր նախագահ Աբաչայի օրոք և զարմանալիորեն նա էլ մի «դատապարտված» գումար լվացող է: Մենք հսկայական ժամանակ ծախսեցինք հետաքննելու 1 միլիարդ դոլար, այո’, 1 միլիարդ դոլարարժողությամբ նավթի գործարք, որի մեջ նա ներգրավված էր, և այն ինչ մենք բացահայտեցինք, իրապես ցնցող էր, բայց դրա մասին քիչ ավելի ուշ:

Այսպիսով, շատ հեշտ է մտածել, որ կոռուպցիան տեղի է ունենում այնտեղ մի տեղ, մի խումբ ագահ բռնարարների և ոչ մի լավ բան չանող անհատների կողմից, երկրներում, որոնց մասին անձամբ մենք շատ քիչ բան գիտենք և ոչ մի կապվածություն չենք զգում, և մեր վրա չի ազդում այն, ինչ կատարվում է այնտեղ: Բայց արդյոք այդ ամենը կատարվում է բացառապես այնտեղ:

Ուրեմն, 22 տարեկանում ես շատ հաջողակ գտնվեցի: Համալսարանում իմ առաջին աշխատանքը Աֆրիկայում փղոսկրի ապօրինի առևտրի հետաքննությունն էր: Եվ հենց այսպես էլ կոռուպցիայի հետ իմ իրական կապը սկսվեց: 1993-ին իմ երկու ընկերների հետ, որոնք իմ գործընկերներն էին, Սիմոն Թեյլորն ու Պատրիկ Էլլին, հիմնեցինք մի կազմակերպություն, որ կոչվում էր «Համաշխարհային վկա» (Global Witness): Մեր առաջին գործը Կամբոջայի պատերազմի ֆինանսավորման ապօրինի գրանցումների հետաքննությունն էր:

Եվ ահա մի քանի տարի անց՝ 1997-ին, Անգոլայում ես գաղտնի հետաքննում էի արյունոտ ադամանդների գործը: Գուցե դուք տեսել եք ֆիլմը, «Արյունոտ ադամանդ» հոլիվուդյան ֆիլմը, որում խաղում է Լեոնարդո Դի Կապրիոն: Դրանից որոշ հատվածներ հիմնված են մեր աշխատանքի վրա: Լուանդան լի էր հողի ականների զոհերով, որոնք պայքարում էին փողոցներում կենդանի մնալու համար,պատերազմի որբերով, որոնք ապրում էին փողոցների տակ կոյուղու խողովակներում, և այն ուներ սակավաթիվ, շատ հարուստ էլիտա,որոնք բամբասում էին դեպի Բրազիլիա և Պորտուգալիա առևտրային ճամփորդությունների մասին: Դա մի քիչ էլ խելագար վայր էր:

Ես նստած էի մի շոգ ու տոթ հյուրանոցային սենյակում ու ինձ ամբողջովին ճնշված էի զգում: Բայց դա արյունոտ ադամանդների պատճառով չէր: Այլ որովհետև շատ մարդկանց հետ էի խոսել այդտեղ, որոնք մեկ այլ խնդրի մասին էին խոսում. կոռուպցիայի՝ համաշխարհային մասշտաբի զանգվածային ցանցի և նավթի միլիոնավոր կորած դոլարների մասին: Ուստիև այն, ինչի դեմ այդ ժամանակ շատ փոքր, մի քանի հոգուց բաղկացած կազմակերպությունը դեռ սկսել էր մտածել, թե ինչպես պայքարել, արդեն իսկ հսկայական մարտահրավեր էր: Եվ այդ տարիներին, որ ես և մենք բոլորս պայքարում ու հետաքննում էինք, ես բազմիցս տեսա, որ այն ինչ կոռուպցիայի գլոբալ, զանգվածային բնույթը դարձնում է հնարավոր, ամենևին էլ միայն ագահությունն ու իշխանության չարաշահումըկամ «թույլ կառավարում» լղոզված արտահայտությունը չեն: Իհարկե, դրանք բոլորը միասին առկա են, բայց կոռուպցիան հնարավոր է դառնում գլոբալ միջնորդների գործողությունների արդյունքում:

Ուստի, եկեք վերադառնանք խոսքիս սկզբում նշված մի քանի անհատների: Հիմա նրանք բոլորը մեր կողմից ուսումնասիրված մարդիկ են,և նրանք մարդիկ են, որ ինչ արել են, չէին կարող անել մենակ: Վերցնենք Օբիյանգ Կրտսերին: Նա չկուտակեց բարձրարժեք արվեստի նմուշներ և շքեղ ավտոմեքենաներ առանց օգնության: Նա բիզնես էր անում համաշխարհային բանկերի հետ: Փարիզյան մի բանկ վարել էր նրա կողմից վերահսկվող ընկերությունների հաշիվները, որոնցից մեկն օգտագործվել էր արվեստի նմուշներ գնելու համար: Եվ ամերիկյան բանկեր, որոնք 73 միլիոն դոլար էին ուղղել դեպի Նահանգներ, որոնց մի մասն օգտագործվել էր Կալիֆորնիայում դղյակը գնելու համար: Եվ այս ամենը կրկին նա իր անունով չէր արել: Դա արել էր կեղծ ընկերությունների միջոցով: Նա դրանցից մեկն օգտագործել էր սեփականություն գնելու համար և մյուսը, որ մեկ այլ մարդու անունով էր, այդ սեփականության շահագործման հսկայական հարկերը վճարելու համար:

Հիմա խոսենք Դեն Էտետեի մասին: Ուրեմն, երբ նա նավթի նախարարն էր, միլիարդ արժողությամբ մի նավթահանք նվիրեց մի ընկերության, որի, գուշակեք թե ինչ, այո, որի թաքնված տերը ինքն էր: Հապա, ավելի ուշ այն, նիգերիական կառավարության օժանդակությամբ, հիմա պետք է զգույշ լինեմ սա ասելիս, վաճառվեց Շելլի և իտալական Էնիի՝ աշխարհում երկու մեծագույն նավթային ընկերությունների դուստր ձեռնարկություններին:

Այսպիսով, իրականությունն այն է, որ կոռուպցիայի շարժիչը, գտնվում է այս երկրների՝ Հասարակածային Գվինեայի, Նիգերիայի կամ Թուրքմենստանի սահմաններից շատ հեռու: Այդ շարժիչն աշխատում է մեր միջազգային բանկային համակարգի, անանուն կեղծ ընկերությունների և այն գաղտնիության շնորհիվ, որ մենք տալիս ենք նավթի, գազի և հանքարդյունաբերական գործարքներին և ավելի շատ մեր քաղաքական գործիչների` իրենց խոստումներն իրագործելու և այս խնդիրներին էական և համակարգային լուծում գտնելու անկարողության շնորհիվ:

Հիմա եկեք առաջին հերթին անդրադառնանք բանկերին: Դե իհարկե անակնկալ չի լինելու, երբ ասեմ, որ բանկերն ընդունում են կեղտոտ գումարներ, բայց նաև այլ կործանարար եղանակներով են նախապատվությունը տալիս շահույթին: Օրինակ, դիտարկենք Սարավակը Մալազիայում: Այս շրջանի անտառների ընդամենը 5 տոկոսին ձեռք չեն տվել: 5 տոկոսին: Եվ ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Էլիտան և իր միջնորդները միլիոնավոր դոլարներ էին աշխատում արդյունաբերական մասշտաբների փայտամթերումներին տարիներ շարունակաջակցելու համար: Մենք գաղտնի հետաքննող ուղարկեցինք այնտեղ՝ գաղտնի նկարահանելու կառավարող վերնախավի անդամների հետ հանդիպումները, և արդյունքում ստացված տեսանյութերը որոշ մարդկանց շատ բարկացրեցին: Դուք կարող եք դա տեսնել YouTube-ում: Դա ապացուցեց այն, ինչ մենք վաղուց կասկածում էինք, որովհետև այն ցույց տվեց, թե ինչպես է երկրի գլխավոր նախարարը, հակառակ իր ժխտումներին, հողի և անտառների շահագործման արտոնությունների տրամադրման նկատմամբ իր վերահսկողության իրավունքն օգտագործել իրեն և իր ընտանիքը հարստացնելու համար: Եվ HSBC-ն. գիտենք, որ HSBC-ն ֆինանսավորել է տարածաշրջանի փայտամթերումների մեծագույն ընկերություններին, որոնցից ոմանք պատասխանատու էին այդ ոչնչացման մի մասի համար Սարավակում և այլուր: Բանկն այդ ընթացքում խախտել էր կայունության իր քաղաքականությունները,սակայն վաստակել էր մոտ 130 միլիոն դոլար: Ապա մեր բացահայտումից քիչ անց շատ քիչ անց, այս տարվա սկզբին բանկը հայտարարեց այս քաղաքականության վերանայման մասին: Արդյոք սա առաջընթա՞ց է: Գուցե, բայց մենք պատրաստվում ենք խստորեն հետևել այս գործին:

Մեկ այլ խնդիր են անանուն կեղծ ընկերությունները: Մենք բոլորս, կարծում եմ, լսել ենք, թե նրանք ինչ են և մենք բոլորս գիտենք, որ դրանք շատ հաճախ օգտագործվում են այն մարդկանց և ընկերությունների կողմից, ովքեր խուսափում են պատշաճ վճարել հասարակության հանդեպ ունեցած պարտավորությունները, կամ ինչպես ասում են հարկերը: Բայց ինչ սովորաբար չի բացահայտվում,այն է, թե ինչպես են կեղծ ընկերությունները գողանում մեծ գումարներ, փոխանցվող գումարներ աղքատ երկրներից: Կոռուպցիայի մեր ուսումնասիրած ցանկացած դեպքում հայտնվում էին կեղծ ընկերություններ, և երբեմն անհնար էր դառնում իմանալ, թե ով է իրականում ներգրավված գործարքի մեջ:

Վերջերս Համաշխարհային Բանկի կատարած հետազոտությունը դիտարկել էր կոռուպցիայի 200 դեպք: Այն բացահայտել է, որ այդ դեպքերի ավելի քան 70 տոկոսում օգտագործվել էին անանուն կեղծ ընկերություններ՝ ընդհանուր մոտ 56 միլիարդ դոլար արժողությամբ:Այս ընկերություններից շատերը Ամերիկայում էին կամ Մեծ Բրիտանիայում, դրա արտերկրյա տարածքներում և թագավորական հողերում, ուստի, դա ոչ միայն օֆշորի, այլ նաև «օնշորի» (ցամաքի) խնդիր է: Տեսնում եք, կեղծ ընկերությունները գաղտնի գործարքներիկենտրոնական դերակատարն են, որոնցից շահում է բարեկեցիկ էլիտան հասարակ քաղաքացիների փոխարեն:

Վերջերս մեր ուսումնասիրած ցայտուն դեպքերից մեկն այն մասին էր, թե ինչպես է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարությունը Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված կեղծ ընկերություններին վաճառել մի շարք արժեքավոր, պետական հանքեր: Մենք խոսեցինք երկրում մեր ունեցած աղբյուրների հետ, դիտարկեցինք փաստաթղթեր և այլ տեղեկատվություն՝ փորձելով ստանալ գործարքի իրական պատկերը: Եվ մենք անհանգստացանք հասկանալով, որ այս կեղծ ընկերությունները այս ակտիվներից շատերը մեծ եկամուտների համար արագորեն փոխանցել են մեծ միջազգային արդյունահանող ընկերությունների, որոնք ցուցակված են Լոնդոնում: Հիմա Աֆրիկայի առաջընթացի խորհուրդը, որ ղեկավարվում է Քոֆի Անանի կողմից, հաշվարկել է, որ Կոնգոն կարող է այսգործարքների արդյունքում 1.3 միլիարդ դոլար կորցրած լինել: Դա երկրի առողջապահության և կրթության տարեկան բյուջեների միասնական գումարի կրկնակին է: Արդյոք Կոնգոյի բնակիչները երբևէ այդ գումարը հետ կստանան: Այդ հարցի պատասխանը և նաև թե ով է դրանում իրականում ներգրավված և թե ինչ է իրականում պատահել հավանաբար կմնա փակ Բրիտանական Վիրջինյան կղզիների գաղտնի ընկերության մատյաններում կամ որևէ այլ տեղ, եթե մենք քայլեր չձեռնարկենք:

Իսկ նավթի, գազի և հանքարդյունահանող ընկերություննե՞րը: Լավ, գուցե փոքր ինչ շատ է դրանց մասին խոսվել: Կոռուպցիան այդ ոլորտում գաղտնիք չէ: Կոռուպցիա կա բոլոր ոլորտներում, ուստի ինչու կենտրոնանալ հենց այս ոլորտի վրա: Որովհետև այստեղ նժարին շատ բան է դրված: 2011-ին բնական ռեսուրսների արտահանումը Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում գերազանցել է օգնության ծավալները 19 անգամ: 19 անգամ: Դա սարսափելի մեծ թվով դպրոցներ ու համալսարաններ են, հիվանդանոցներ ու սկսնակ բիզնեսներ, որոնցից շատերը չեն իրականացվել և երբեք էլ չեն իրականացվի, քանի որ դրանց գումարների մի մասը պարզապես գողացվել է:

Հիմա վերադառնանք նավթի և հանքարդյունահանող ընկերություններին և Դան Էտետեին ու այն 1 միլիարդանոց գործարքին: Հիմա ներողամիտ եղեք, ես պետք է կարդամ հաջորդ հատվածը, որովհետև այն արդիական հարց է, և մեր իրավաբանները մանրակրկտորեն ուսումնասիրում են այն ու ուզում են, որ ես այն ճիշտ հաղորդեմ:

Ուրեմն, արտաքուստ գործարքը շատ արդար է թվում: Շելլի և Էնիի դուստր ձեռնարկությունները Նիգերիայի կառավարությանը վճարել են իրենց հատվածի համար: Նիգերիայի կառավարությունը ճիշտ նույն գումարը փոխանցել է կեղծ ընկերության հաշվեհամարին, որի թաքնված տերը Էտետեն էր: Սա, ըստ էության, վատ ճանապարհ չէ փող լվացողի համար: Ահա և խնդիրը: Երկար ամիսներ փորփրելուց հետո և դատական հարյուրավոր էջ փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո մենք գտանք ապացույց, որ, փաստացիորեն, Շելլն ու Էնին գիտեին, որ այդ գումարները պետք է ուղղվեն այդ կեղծ ընկերությանը, և անկեղծորեն, մի քիչ դժվար է հավատալ, որ նրանք կարող էին չիմանալ, թե ում հետ իրականում գործ ունեն:

Հիմա, իհարկե նման ջանքեր չեն պահանջվի, որ հասկանանք, թե նման գործարքների գումարներն ուր են ուղղվում: Սրանք պետական ակտիվներ են: Դրանք պետք է օգտագործվեն ի շահ երկրի բնակչության: Բայց որոշ երկրներում քաղաքացիներն ու լրագրողները, որոնք փորձել են բացահայտել նման դեպքերը, ենթարկվել են բռնությունների և ձերբակալությունների: Նրանցից ոմանք անգամ իրենց կյանքն են վտանգել այդ նպատակով:

Եվ վերջապես, կան մարդիկ, ովքեր վստահ են, որ կոռուպցիան անխուսափելի է: Դա բիզնեսների վարքագիծն է: Դա փոխելը շատ բարդ և դժվար է: Ուստի արդյունքում ի՞նչ: Մենք միայն ընդունում ենք փաստը: Բայց որպես պայքարող կամ ուսումնասիրող, ես այլ կարծիք ունեմ, որովհետև տեսել եմ, թե ինչ կարող է պատահել, երբ գաղափարը խթան է ստանում: Օրինակ, նավթի և արդյունահանման ոլորտում հիմա սկսում է կիրառվել թափանցիկության իրապես համաշխարհային ստանդարտ, որը կարող է լուծել այս խնդիրներից որոշները: 1999-ին «Համաշխարհային վկա» կազմակերպությունը կոչ արեց նավթային ընկերություններին գործարքների վճարումները կատարել թափանցիկ: Որոշ մարդիկ ծիծաղեցին այդ գաղափարի ծայրահեղ միամտության վրա: Բայց բառացիորեն քաղաքացիական հասարակության հարյուրավոր խմբեր ողջ աշխարհից միավորվեցին պայքարելու թափանցիկության համար, և այն արագորեն դարձավ նորմ ու օրենք: Աշխարհի նավթային և արդյունահանող ընկերությունների երկու երրորդը այժմ ենթարկվում է թափանցիկության մասին օրենքներին: Երկու երրորդը:

Սա փաստորեն փոփոխություն է: Սա առաջընթաց է: Սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք: Որովհետև խնդիրն իրականում այնտեղ մի տեղ տեղի ունեցող կոռուպցիան չէ, չէ՞: Գլոբալացված աշխարհում կոռուպցիան իսկապես գլոբալ հարց է, որ գլոբալ լուծումների կարիք ունի, որոնց յուրաքանչյուրս պետք է աջակցենք մեր տեղերում որպես աշխարհի քաղաքացիներ:

Շնորհակալություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում