ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում աֆրիկյան երկրների առաջնորդների առջև, հիշատակել է Նամբիա պետության մասին՝ հայտնում է Mediaite պորտալը։
Թրամփը կարող էր նկատի ունենալ Գամբիան կամ Նամիբիան, սակայն Նամբիա իրականում գոյություն չունի։
«Գվինեայում և Նիգերիայում մենք պայքարել ենք Էբոլայի սաստիկ բռնկման դեմ։ Նամբիայի առողջապահական համակարգը գնալով ավելի ինքնաբավ է դառնում»,-ասել է Թրամփը՝ մեկնաբանելով առողջապահության հետ կապված իրավիճակն աֆրիկյան երկրներում։