Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը Էրդողանին դրեց ընտրության առաջ

2018-ի գարուն Հայաստանը կմտնի առանց հայ-թուրքական արձանագրությունների, ՄԱԿ ամբիոնից հայտարարեց Սերժ Սարգսյանը: Դա վերջնագի՞ր էր Թուրքիային, թե՞ ոչ: Եթե վերջնագիր չէր, ապա ի՞նչ էր: Անկախ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի հանդեպ վերաբերմունքից, մի բան, թերևս, անհնար է հերքել, որ նա այն գործիչը չէ, ում հետ Հայաստանը կարող է խոսել վերջնագրով: Եվ սա Հայաստանի թերագնահատում կամ Թուրքիայի գերագնահատում չէ:

Թուրքիայի հետ անգամ Եվրամիության առաջատար Գերմանիան նախընտրում է չխոսել վերջնագրերի լեզվով, թեև այս դեպքում խոսքը ոչ թե արձանագրությունների, այլ, այսպես ասած, կենդանի մարդկանց ազատազրկման մասին է՝ Գերմանիայի քաղաքացիների: Անկասկած է նաև, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ հստակ պատկերացնում է, որ Էրդողանի հետ վերջնագիրը չունի հեռանկար, և դա ոչ թե անլիարժեքության կամ թուլության բարդույթ է, այլ պարզապես իրատեսություն և իրական քաղաքականության կարողություն: Մեծ հաշվով, նաև Հայաստանն այն պետությունը չէ, որի հետ Թուրքիան կարող է խոսել վերջնագրով: Հետևաբար այստեղ խնդիրն ամենևին «տղայականության» դաշտում չէ: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանը վերջնագիր չի էլ ներկայացրել, այլապես ենթադրվում է, որ նա պետք է պայման դներ Թուրքիայի առաջ, ինչը չի եղել: Եվ անկասկած է, որ եթե լինելու դույզն իսկ շանս անգամ կար, ապա Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ չեզոքացրեց այդ շանսը:

Եթե կարելի էր խիստ տեսականորեն ենթադրել, որ Թուրքիան ինչ-որ առումով կարող էր հանկարծ որոշել անդրադառնալ և խաղի մեջ մտցնել հայ-թուրքական արձանագրությունները, ապա այժմ, թերևս, այդ խիստ տեսական շանսն էլ հօդս է ցնդում, քանի որ Սերժ Սարգսյանի այդ «վերջնագիրը» վերջնականապես «թասիբի» է գցելու Էրդողանին, որը երբեք չի անի քայլ՝ ստեղծելով տպավորություն, թե Սերժ Սարգսյանի վերջնագրին է ենթարկվել: Իսկ արդյո՞ք հենց դա չէր Սարգսյանի նպատակը՝ կանխել արձանագրություններին Թուրքիայի որևէ անդրադարձ, արձանագրությունները խաղարկելու որևէ հնարավորություն:

Բանն այն է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովում Սերժ Սարգսյանը հայկական սփյուռքին հայտարարեց, որ պետք է փոխել ռազմավարությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի ուրացման քաղաքականության կոշտացումն ու խստացումը: Եթե Թուրքիան կոշտացնում է ուրացումը, խստացնում, սաստկացնում, ապա ռազմավարություն փոխելու հարցում Սերժ Սարգսյանը պետք է նկատի ունենա, թերևս, Թուրքիայի հանդեպ հայկական հարցում մոտեցումների համարժեք խստացումն ու կոշտացումը, ինչը կարող է նշանակել, օրինակ, արևմտյան դատարանները հայկական փոխհատուցման հայցերով լցնել, կամ անցնել առավել ինտենսիվ գործողությունների դիվանագիտական և հանրային ճակատում: Այդ հարցում Արևմուտքը կլինի գործընկեր՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ ներկայիս բարդ հարաբերությունն ու Թուրքիային սանձելու անհրաժեշտությունը: Հնարավոր են շատ տարբերակներ:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ ամբիոնից նույն ելույթում Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը 2018 թվականին՝ ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիայի 70-ամյակի առիթով պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ և կոչ արեց բոլոր երկրներին միանալ դրան: Թե հատկապես ինչ նախաձեռնության մասին է խոսքը, Սարգսյանը չի նշել, սակայն հնարավոր է, որ դա ևս վերաբերում է Թուրքիայի ուրացման քաղաքականությանը և դրան համարժեք արձագանքի տիրույթում է: Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը հենց այդ շրջանակում էլ դիմում է կանխարգելիչ քայլի, այսպես ասած՝ վերջնագրային տոնով, սակայն բավական անորոշությամբ և ընդհանրականությամբ հայտարարում է 2018-ի գարնանը հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու համար: Դա վերջնագիր չէ, բայց կարևորը, որ ընկալվի իբրև վերջնագիր միջազգային հանրության շրջանում, որպեսզի Էրդողանը «թասիբի ընկնի»:

Բանն այն է, որ եթե Հայաստանը և հայկական կազմակերպությունները պատրաստվում են թուրքական ուրացման կոշտացմանը զուգահեռ կոշտացնել նաև հայկական քայլերը, Թուրքիան դրան կարող է հակադրել իրեն բնորոշ խորամանկություն և խաղարկել հայ-թուրքական արձանագրությունների հանգամանքը, չվավերացնել դրանք, բայց բերել առաջնային պլան և հայկական կոշտացումը ներկայացնել որպես հարաբերություն կարգավորելու խոչընդոտ՝ Թուրքիայի պատրաստակամության պարագայում: Սերժ Սարգսյանն այդ իմաստով Էրդողանին դնում է իսկապես բարդ ընտրության առաջ՝ կամ ենթարկվել Սարգսյանի «վերջնագրին», կամ զրկվել արձանագրությունները խաղարկելու հնարավորությունից:

Այստեղ հետաքրքրական հանգամանք է այն, որ Թուրքիան, որպես կանոն, հայկական հարցից պաշտպանություն փնտրում է նաև Ռուսաստանում: Եվ եթե նա չկարողանա պաշտպանվել հայ-թուրքական արձանագրություններով, որից նրան զրկում է Սերժ Սարգսյանը, Անկարան կարող է դիմել Ռուսաստանին՝ հայերի վրա ազդելու, ազդեցությունը բանեցնելու համար: Եվ այստեղ, իհարկե, առկա է նաև հարց, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է մինչև գարուն արձանագրություններից հրաժարվելու մասին հայտարարությունը, թե՞ այդ միտքը նրան հուշել են Ռուսաստանում՝ Թուրքիային խնդրագրով Կրեմլ ներկայացնելու համար: Թե՞ Սերժ Սարգսյանն է Թուրքիային «ուղարկում» Կրեմլ, որպեսզի հետո Երևանը Կրեմլից ծառայություն պահանջի Անկարային Կրեմլի մատուցելիք ծառայության դիմաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում