Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մեծահարուստ ռուսահայերի ձեռքով սփյուռքը կծառայեցվի Մոսկվայի շահերին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, Հայաստանում անցկացվում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը։ Ի՞նչ եք կարծում՝ նախորդ համաժողովների փորձը հաշվի առնելով՝ սա որևէ դրական արդյունք կարո՞ղ է ապահովել, թե՞ ավելի շատ Սարգսյանի PR-ի համար է արվում։

– Իհարկե, ոչ: Չկա ներքին պոտենցիալ: Ոչինչ արված չէ Սփյուռքի համար այնքան սիրելի և այնքան սովորական ժողովներից ու որոշումներից անդին անցնելու համար: Սա քարոզչական քայլ է՝ իշխանության վերարտադրության և տարածքների հանձնման նախօրեին իշխանությանը վստահելիության հավելյալ պատրանք հաղորդելու համար:

– Ակնհայտ է, որ ստեղծվելիք Ազգային խորհրդի մեջ մեծամասնությունը կազմելու են Ռուսաստանի հայերը: Սա չի՞ նշանակում արդյոք, որ այդ խորհուրդը գործիք է դառնալու Ռուսաստանի ձեռքում։ Ու չի՞ ստացվում արդյոք, որ այլ երկրների սփյուռքահայերն էլ լեգիտիմացնում են դա իրենց մասնակցությամբ։

– Նշանակում է և ստացվում է: Նախ՝ Հայաստանի իսթեբլիշմենթի հետ առավել կապված են և նույն այդ իսթեբլիշմենթին խոշոր գումարներ են տալիս հենց Ռուսաստանի հայերը: Այսօր ամենահարուստ հայերը, որ Հայաստանի իշխանության հետ սերտ շփումներ ունեն, հենց Մոսկվայում են բնակվում: Բացի այդ՝ նրանց զգալի մասը սպասարկում է հենց Ռուսաստանի քաղաքական շահերը: Տրամաբանական է, որ ռուսահայ համայնքին Երևանը պետք է առավել մեծ տեղ տար սփյուռքյան տարբեր ձևաչափերում: Ինչ վերաբերում է լեգիտիմացնելուն, ապա բիզնես քարտերի փոխանակումը, նոր ծանոթությունները, լավ հյուրանոցների համարներն ու ընթրիքները շոշափելի են, իսկ լեգիտիմությունը՝ ոչ: Հայերն առավել քան պրագմատիկ հատկություններ ունեն և տվյալ դեպքում ընտրել են առավել շոշափելի, առավել կոնկրետ մի բան: Լեգիտիմություն… Ո՞վ է այսօր դրա մասին անգամ մտածում:

– Չե՞ք կարծում, որ այսպիսի հավաքներով, համաժողովներով և, այսպես ասած, համահայկական օրակարգերով Հայաստանը շարունակում է կաշկանդված մնալ՝ իր պետական շահը ստորադասելով ազգային շահերին:

– Ոչ: Պետականն ու ազգայինը չի կարելի սահմանազատել: Հարատև են միայն այն պետությունները, որ հիմնված են ազգային կամ կրոնական կոմպոնենտի վրա: Մնացածը դատարկաբանություններ են: Հատկապես հայերն ու Հայաստանը, որ հարատև պատերազմական գոտում են գտնվում, իրավունք չունեն ազգայինը փոխելու կամ հակադրելու պետականին: Անգամ այն երկրները, որ հիմնվել են վերազգային գաղափարների կիրառմամբ, հիմա ազգային բաղադրիչի փնտրտուքների մեջ են և ստեղծում են այդ առանձնահատուկ ազգայինը՝ նախկինում երբևէ գոյություն չունեցած ազգային սեփական դիմագիծը: Համահայկական օրակարգերը, սակայն, արդյունավետ կլինեն միայն այն պարագայում, երբ դրանք բովանդակություն ունենան և հստակ ուղենիշ: Ժամանցային բովանդակությամբ ժողովները այդպես էլ կմնան ժողովներ: Դրանք հակաարդյունավետ են ֆինանսապես և բարոյապես: Ֆինանսապեսը պարզ է, իսկ բարոյապես տպավորություն է ստեղծվում, որ կա միասնություն, և այդ միասնական ուժը իբրև թե սատարում է մի մեծ գործընթաց, որն իրականում ինքնասպան ճանապարհի է դուրս բերել ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում