Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենիք վերադարձած մեր հայրենակցին ստիպում են լքել իր բնակարանը: Եվ այս ամենը` Հայաստան-Սփյուռք ձևականության ֆոնին:
Շիրակը Ստամբուլից հայրենադարձված մեր հայրենակիցն է, ով բնակություն է հաստատել Երևանում, ընտանիք կազմել: Երեկ ինձ նամակ է գրել, որ ստիպված է առնվազն հրաժարվել իր բնակարնից, որտեղ ապրում է ընտանիքով` վաճառելով այն, քանի որ իրենց պատուհանների տակ գտնվող ավտոլվացակայանն անտանելի իրավիաճակա է ստեղծել մի ամբողջ շենքի համար: Առողջապահության տեսչության նշանակած տուգանքների և հանձնարարականների վրա տնետսվարողը թքած ունի, ավելին` դրսևորում է անհանդուրժող պահվածք շենքի բնակիչների նկատմամբ: Մարդուն հասցնելու են նրան, որ նույնիսկ լքի երկիրը:
Ստորև տեսանյութեր են` Շահրիկյանի բնակարանից, օրվա տարբեր ժամերի: Տեսեք, թե ինչ անտանելի ձայն է ամբողջ օրը գալիս այդ ավտոլվացակայանից»: