Սեպտեմբերի 16-ին՝ ժ.10.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր 32-րդ կմ-ին՝ Սասունիկ գյուղի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել ջրատարի բետոնե պատնեշին:
Վարորդը՝ 1992 թ. ծնված Լևոն Կարապետյանը, տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Կատարվում է քննություն: