Թուրքիայում տեղի է ունեցել աշխարհում առաջին սպանությունը կրիպտոարժույթի պատճառով։ Տղամարդը փորձել է տիրանալ ուրիշի դրամապանակին՝ տիրոջը սպանելով։
Անթալիայում սեպտեմբերի 15-ին մեքենայում հայտնաբերվել է 22-ամյա տղամարդու դի։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ հայտնում է ntv.com-ն։
Իրավապահները պարզել են, որ կասկածյալը սպանությունից հետո փորձել է ապաարգելափակել սպանվածի հեռախոսը նրա իսկ մատնահետքի օգնությամբ, սակայն դա նրան անել չի հաջողվել։