Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչու է մոտ 40 ուսանող դուրս մնացել ԵՊՀ-ից. Պարզաբանում է ԵՊՀ ռեկտորը

Երևանի պետական համալսարանի մի քանի տարբեր ֆակուլտետներից մոտ 40 ուսանող մի քանի օր առաջ հանկարծակի իմացել է, որ դուրս է մնացել համալսարանից: Իրավագիտություն, հանրային կառավարում, փիլիսոփայություն, հոգեբանություն և մի քանի այլ ֆակուլտետների ուսանողներ ուսումնական տարվա ավարտին երկրից բացակայելու վերաբերյալ դիմում են գրել իրենց դեկանատներ, իրազեկել, որ կոնկրետ ժամանակով բացակայելու են, խնդրել են հնարավորություն տալ, որ նախապես հանձնեն քննությունները, կամ հնարավորություն տալ վերադառնալուց հետո հանձնել դրանք: Դեկանատը ի գիտություն է ընդունել դիմումները, սակայն օրերս ուսանողները դեկանատներից զանգ են ստացել, որով վերջիններս տեղեկացել են, որ իրենք հեռացված են պետական համալսարանից:

«Կարգն այսպես է՝ առաջինից երրորդ կուրս մեկ առարկայից երկու լիկվիդ ունենալու պատճառով համալսարանից դուրս են մնում: Կոնկրետ ես ու էլի լիքը ուսանողներ դիմում ենք գրել, որ չենք լինելու երկրում, դիմումը ներկայացրել ենք դեկանատ, դեկանը կնքել է դիմումը: Նա տեղյակ է եղել, որ ես երկրում չեմ լինելու և վերադառնալուց հետո եմ հանձնելու քննություններս: Իրենք ասել են, որ ոչ մի խնդիր չի լինի, կվերադառնամ, կմասնակցեմ լուծարքներին ու կստանամ քննություններս: Իսկ ես եկել եմ, ամեն չհանձնած առարկայի համար 10 հազար դրամ վճարել, քաղպաշտպանությունից քննություն եմ հանձնել ու մինչև վաղը էլի կարող էի մասնակցել լիկվիդներին, բայց մեզ թույլ չեն տալիս, ասում են՝ ձեր կրեդիտները չեն բավականացնում, և դուք դուրս եք մնացել համալսարանից: Բայց մեզ ոչ մի ծանուցում չի ուղարկվել, որ հեռացման վտանգ կա: Մեզ զանգել ու ասել են, որ արդեն հեռացված ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբանության ֆակուլտետից դուրս մնացած Ա. Հակոբյանը՝ հավելելով, որ այլ ընկերներ էլ ունի, ովքեր նույն պատճառով դուրս են մնացել, նրանց թույլ չեն տվել մասնակցելու լիկվիդացիոն շրջանին:

Ուսանողուհին նշեց, որ խնդրի հետ կապված մոտեցել են իրենց դեկանին, պարզաբանում խնդրել, բայց նա ասել է, որ իր ձեռքում ոչինչ չկա: «Ես չեմ հասկանում, թե ինչու այս խնդիրը առաջացավ: Եթե նման վտանգ կար, թող իրենք նախապես ասեին, տեղյակ պահեին, ոչ թե դիմումս ստորագրեին, կնքեին, ես էլ հանգիստ մեկնեի: Հիմա եկել ու փաստի առաջ եմ կանգնել: Թույլ են տվել մեկ լիկվիդի մասնակցել, որը չեն նշանակել»,- ասաց Ա. Հակոբյանը:

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ԵՊՀ-ից: Ռեկտոր Արամ Սիմոնյանը ուսանողների պնդումները հերյուրանք որակեց ու հայտարարեց, որ նրանք բոլորն էլ դուրս են մնացել իրենց վատ առաջադիմության պատճառով: «Այդպիսի բան չկա, նրանց ասածները հերյուրանք են: Վատ առաջադիմություն ունեցող ուսանողները ամեն ինչ մտածում են, որ մնան համալսարանում, չսովորեն, բայց մնան համալսարանում»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են դեկանատները հաստատել նրանց դիմումները և հավաստիացրել, որ ոչ մի խնդիր չի առաջանա քաղաքից բացակայելու դեպքում, Արամ Սիմոնյանը չցանկացավ պատասխանել: Նա պնդեց իր ասածը և անջատեց հեռախոսը՝ ոչ աշխատանքային օրով իրեն զանգահարելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում