Օրերս Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում իր աշնանային հավաքածուն ներկայացրած ամերիկյան Calvin Klein ապրանքանիշը նոր տեսականու թափանցիկ բլուզների գրեթե ողջ խմբաքանակն իրացրել է շատ կարճ ժամանակահատվածում։
Գնորդներին այդքան դուրս եկած նորույթն իրենից ներկայացնում է գունավոր բրդյա թևերով, իրանի հատվածում թափանցիկ նեյլոնից կարված բլուզ՝ նախատեսված և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար։
Նորույթի արժեքը 2000 դոլար է, հայտնում է The Daily Mail-ը։