Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հետաձգել է հյուրախաղերը Եվրոպայում՝ կապված առողջական խնդիրների հետ, ինչի մասին հայտնել է իր Instagram-ում։
Լեդի Գագայի համաշխարհային շրջագայության եվրոպական փուլը պետք է սկսվեր սեպտեմբերի 21-ին, Բարսելոնայում և ավարտվեր հոկտեմբերի 28-ին, Քյոլնում։
Սակայն երգչուհին ստիպված է տեղափոխել համերգները 2018 թվականի սկիզբ։ Դա կապված է լուրջ ֆիզիկական ցավի հետ։ Երգչուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ, ովքեր էլ նրան խորհուրդ են տվել որոշ ժամանակ հրաժարվել ելույթներից։
Լեդի Գագան երախտագիտություն է հայտնել իր եվրոպացի երկրպագուներին սիրո և ըմբեռնման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ազդրի ուժեղ ցավի պատճառով Լեդի Գագան չեղարկել է համերգը Ռիոյում և հոսպիտալացվել։