ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու հարցով գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այսօր բացվում է Նյու Յորքում՝ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, հայտնում է TASS գործակալությունը։
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, ՄԱԿ-ում բարեփոխումների առաջարկներին աջակցել է 120 պետություն, որը «տպավորիչ թիվ է», և նրանք բոլորը մասնակցում են մեկօրյա հանդիպմանը։ «ՄԱԿ-ը, անշուշտ, ունի վիթխարի ներուժ՝ կյանքի կոչելու իդեալները, որոնք դրվել են կազմակերպության գործունեության հիմքում»,-իր հերթին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Հերբերտ Մաքմաստերը։
Հեյլին հակիրճ նշել է երկու թեմաներ, որոնք, ի թիվս այլոց, կքննարկվեն գագաթնաժողովում՝ Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի խորհրդի վերակազմավորման անհրաժեշտությունը և խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացումը։