Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհանը կարձագանքի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի հանդեպ ցանկացած «սխալ քայլի»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Իրանցի ժողովուրդն ամուր կանգնած է ոտքերի վրա, և բոլոր սխալ քայլերը՝ կապված Գործողությունների համատեղ համապարփակ պլանում գերակայության հետ, առաջ կբերեն Իսլամական հանրապետության համապատասխան արձագանքը»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան) վերոնշալ պլանը կնքել են 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի զարգացման դադարեցում՝ հակաիրանական պատժամիջոցների հանման դիմաց։