Բավարական BMW ավտոկոնցեռնը դիտարկում է հետագայում լուցիչի բանալուց հրաժարվելու և այն սմարթֆոնի համար հավելվածով փոխարինելու հնարավորությունը:
BMW-ի՝ վաճառքի գծով պատասխանատու Յան Ռոբերթսոնի խոսքով՝ գնորդներն արդեն այժմ իրենց մեքենայի դուռը կարող են բացել հավելվածի օգնությամբ:
«Անկեղծ ասած՝ որքան մարդ ունի դրա կարիքը: Եթե հաճախորդները իրենց գրպաններից չեն հանում բանալին՝ բացի այն պահից, երբ նստում են ղեկին, ապա ի՞նչ կարիք կա ընդհանրապես դրանք իրենց հետ քարշ տալու: Մենք դիտարկում ենք դրա իրացման հնարավորությունը»,- հայտարարել է Ռոբերթսոնը Ֆրանկֆուրտի ավտոսրահի ամենամյա միջոցառմանը:
Ռոբերթսոնը նաև հավելել է, որ առայժմ հայտնի չէ, թե կոնցեռնը երբ կզբաղվի այդ հարցի լուծմամբ: