Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներման արժանացած ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով 7 ամիս գտնվել է ադրբեջանական բանտում, մտերիմների հետ զրույցում հերքել է այն տեղեկությունները, թե մինչ համաներումը փորձել է ինքնասպան լինել։ Լապշինի խոսքով՝ բանտում գտնվելու առաջին իսկ օրվանից բանտարկյալներն իրեն սպանության սպառնալիքներ են ուղղել՝ հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը։
Բաքվում Իսրայելի դեսպանատունն ու Իսրայելի ԱԳՆ-ն անակնկալի են եկել Լապշինին համաներում շնորհելու որոշումից: Գերատեսչութունները կարծում են, որ իշխանություններին ստիպել է նման որոշում ընդունել նրա կյանքի համար մտավախությունը։
Առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու ԼՂ այցելելու համար Լապշինին ձերբակալել էին 2016-ի դեկտեմբերին, Մինսկում՝ Ադրբեջանի հայցով։