Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախնական տարբերակները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որի ընթացքում խորհրդատու WYG International ընկերության ներկայացուցիչ Ջոն Կոկլոուգը ներկայացրել է «Հանրային տրանսպորտային ցանցի տարբերակները» և «Ավտոբուսային երթուղային ցանցում ուղևորահոսքերի»  ընտրանքային կրկնողական ուսումնասիրության   հաշվետվությունները։ Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաշվետվությունների հիմնական առաջարկները վերաբերում էին առկա երթուղիների թվի մինչև երեք անգամ կրճատմամբ Երևան քաղաքի գործող երթուղային ցանցի օպտիմալացմանը։ Հաշվետվությունները նաև սահմանում են առանձնացված ավտոբուսային գծերի և կանգառահատվածների համար նոր չափորոշիչներ։

Ներկայացված առաջարկների կիրառելիությունը պարզելու նպատակով նիստը նախագահող Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն աշխատանքային խմբում ներգրավված ՀՀ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ չափորոշիչների կիրառելիության և իրագործելության վերաբերյալ ներկայացնել մասնագիտական գնահատական։

«Մեզ անհրաժեշտ է ունենալ բովանդակային քննարկում և հանգամանորեն ուսումնասիրել խորհրդատուի ներկայացրած նախնական առաջարկները։ Դրանք, ընդհանուր առմամբ, հիմնված են խորքային ուսումնասիրությունների վրա, սակայն այս հարցում մենք չենք կարող հիմնվել միայն խորհրդատուի մասնագիտական կարծիքի վրա։ Մենք ինքներս էլ պետք է ևս մեկ անգամ, լրացուցիչ համոզվենք, որ այն, ինչ առաջարկվում է, հնարավոր լավագույն տարբերակն է։ Մենք սկսել ենք բավականին պատասխանատու գործընթաց, որից ակնկալվող արդյունքի արդյունավետությունը մեծապես կախված է մեր կառուցողական ու ակտիվ քննարկումներից, ինչը և ակնկալում եմ բոլորից», – դիմելով աշխատանքային խմբի անդամներին՝ նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Հիշեցնենք, որ մինչև այժմ մասնագիտական աշխատանքային խումբն ունեցել է ևս երկու հանդիպում, որոնց ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկներ՝ օպտիմալացման ընդհանուր հնարավորությունների, նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում