Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պետք է «շտապ փրկել» Կիևը, այդ իսկ պատճառով ուկրաինական մի քանի քաղաքներ այցելությունից հետո ինքը կուղևորվի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է «Գորդոն» առցանց պարբերականը։
«Մենք կհավաքենք մարդանց ողջ Ուկրաինայով։ Ես լավ փորձ եմ ունեցել առաջին քաղաքի՝ Չեռնովցիի հետ։ Ես կանցնեմ ևս մի քանի քաղաքներով, այնուհետև մենք կտեղափոխվենք Կիև։ Պետք է շտապ փրկել Կիևը»,-հայտարարել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ մի քանի շաբաթից իր կողմնակիցների թիվը շատ ավելին կլինի։