Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

Ո՛չ, չեմ ափսոսում. Մարտուն Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աժ նախկին պատգամավոր, «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ նախագահ Մարտուն Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառել իշխանության հետ կոալիցիան: Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ թեև նման քննարկում չի եղել, բայց քաղաքականության մեջ որևէ բան պետք չէ բացառել: Ինչպե՞ս եք գնահատում հնարավոր կոալիցիայի ձևավորումը: Ստացվում է՝ տարբերություն այդ երկու ուժերի միջև չկա՞: Չեք ափսոսո՞ւմ ԲՀԿ-ից դուրս գալու համար:

-Ոչ, չեմ ափսոսում: Գնահատականը ես չպետք է տամ, պետք է գնահատական տա ժողովուրդը՝ տարբերություն կա, թե ոչ, քանի որ ժողովուրդն է ընտրություն կատարել կուսակցությունների մեջ: Ինչ վերաբերում է ինձ, ես խնդիր չեմ տեսնում, եթե դրա արդյունքում երկրի համար հնարավոր լինի ինչ-որ բան անելու, ընդամենն ուրախ կլինեմ:

-Կառավարության մեկ տարված աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում: Վարչապետը ժամանակ առ ժամանակ Գյումրի է գալիս, ներդրումների մասին խոսում, սակայն գյումրեցիները մեզ հետ զրույցում դրական որևէ տեղաշարժ չեն տեսնում, ասում են՝ կյանքի որակը չի փոխվել:

-Գյումրու կտրվածքով կա որոշակի փոփոխություն: Հայաստանի ընդհանուր մակարդակով դժվարանում են ասել, թե ինչ փոփոխություն կա, իսկ Գյումրիում ամեն դեպքում մի փոքր շարժ կա, բայց որ ասես՝ գյումրեցին իր խնդիրներից արդեն ազատվել է և Գյումրիում խնդիր չունենք, սուտ կլինի: Գյումրիի համար ինչքան էլ անենք, միևնույն է, դեռ լիքը տեղ կա անելու: Միշտ ասել եմ, որ եթե ամբողջ երկրի բյուջեն դնենք քաղաքի վրա, էլի Գյումրու համար քիչ է լինելու, քանի որ բազմաթիվ են խնդիրները: Ամեն դեպքում այսօր հստակ ուշադրություն և վերաբերմունք է նկատվում Գյումրի քաղաքին, բայց, իհարկե, դա բավարար չէ:

-Մեր հարցումները ցույց են տալիս, որ գյումրեցիները դժգոհ են կառավարությունից, նշում են, որ վարչապետը գալիս է Գյումրի, սակայն այդ ամենը ձևական է: Որևէ խնդրի լուծում մինչև այս պահը չի տրվել:

-Այդ մասով գյումրեցիները ճիշտ են, քանի որ, ճիշտ է, այսօր փողոցներ են կառուցվում, Կումայրի արգելոցային հատվածը բարեկարգվում է, տուրիզմի հետ կապված այն մեծ օգուտ է բերելու Գյումրի քաղաքին, բայց այս պահի դրությամբ դա նկատելի չէ, երբ փողոցները վերջացնեն, երբ տուրիստները հետաքրքրություն ցուցաբերեն, գան և մնան Գյումրիում, այդ ժամանակ կամաց-կամաց գյումրեցին իր մաշկի վրա փոփոխությունը զգալու է: Գյումրեցին տեսնում է, որ փողոցները կառուցվեցին, բայց հասկանալի է՝ գյումրեցու մտածելակերպն է, որ եթե այսօր մարդու ստամոքսը լիքը չէ, ոտքերի տակը մաքուր լինելն այնքան էլ շատ չի հետաքրքրում: Կարծում եմ՝ Գյումրիից արտագաղթը կանխելու համար պետք է փորձենք հնարավորինս մարդկանց զբաղվածության խնդիրը կարգավորել, որ մարդիկ աշխատանք ունենան, կարողանան ապրել և գոյատևել, և աչքերը չնայեն դեպի Ռուսաստան, կամ արտագնա աշխատանքի գնալուն:

-Իշխանությունը նշում է, որ կառավարության տեմպերը բավարար են: Ի՞նչ եք կարծում, եթե այդ տեմպերը պահպանվեն, 2018-ին չի՞ առաջանա վարչապետի փոփոխության հարց: Դուք կողմ կլինե՞ք վարչապետի փոփոխությանը:

-Ճիշտն ասած, սա թիմային որոշման հարց է, և երբ ժամանակը գա, բնականաբար քննարկումներ կլինեն և այդ ժամանակ ամեն մեկն էլ իր կարծիքը կասի: Եվ այս պահի դրությամբ մինչև 2018 թվականի փոփոխությունը ունենք վեց ամիս, վեց ամիսը քիչ ժամանակ չէ, որ այդ ընթացքում տեսնենք արդյունքներ, կատարված աշխատանք: Ամեն դեպքում ինչ էլ արվի երկրում, ընդհանուր թիմը պետք է աշխատի, որ կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել:

-Երկրում այս վիճակի պատասխանատուն ո՞վ է:

-Բնականաբար իշխող կուսակցությունը և կոալիցիոն գործընկերը:

-Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիի ավագանու ԲՀԿ և ԳԱԼԱ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունների՝ նիստերի բոյկոտը: Ընդհանուր համերա՞շխ մթնոլորտ է:

-Չեմ կարող ասել համերաշխ մթնոլորտ է, թե՞ ոչ, ամեն դեպքում բոյկոտը դադարեցրին, և հիմա պետք է սպասենք՝ տեսնենք բոյկոտող կուսակցություններն ինչ դիրք են բռնելու և ինչպես են աշխատելու Գյումրու խնդիրների հետ կապված: Այն ժամանակ նիստերին միայն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներն էին մասնակցում, այս պարագայում արդեն կան ընդդիմացողներ: Բնականաբար, դա ի նպաստ քաղաքի է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում