Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Տարոն Մարգարյանի տեսարանային կամուֆլյաժը

Երևանի ավագանու սեպտեմբերի 12-ի նիստն ունեցել է բավականին խորհրդանշական ընթացք: Նիստում տեղի է ունեցել երկու աղմկոտ միջադեպ, մեկը ՀՀԿ և «Ելք», մյուսը՝ «Երկիր Ծիրանի» ու «Ելք» ֆորմատով, թեև, երևի թե տրամաբանական կլիներ, եթե մյուս միջադեպի ֆորմատը լիներ ՀՀԿ-ԵԾԿ: Երկու միջադեպերի բովանդակային բնույթը տարբեր է, սակայն ընդհանուր առմամբ դրանք միասին հանդիսացել են յուրօրինակ ներքաղաքական իրավիճակի մանրակերտ: Ընդհանուր առմամբ, Երևանի ավագանում այդօրինակ տեսարաններն ընդհանրապես ավելորդ են, քանի որ դրանք ինչքան դիտարժան են, այդքան էլ հնարավորություն են տալիս ՀՀԿ-ին այսպես ասած այդ տեսարանների հետևում թաքցնել առանձին որոշումներ և բուն կառավարման գործընթացը, որում, մեղմ ասած, բազմաթիվ են լինում կոռուպցիոն ռիսկերը, և որպես կանոն դրանց ամբողջական ծավալներն արձանագրվում են արդեն պոստֆակտում: Եվ այս իմաստով, սեպտեմբերի 12-ի երկու միջադեպերը խոսում են մեկ կարևոր խնդրի մասին:

«Երկիր Ծիրանի» ու «Ելք» խմբակցությունները գործնականում հայտնվել են ավանդական ծուղակում, եթե անգամ դա տեղի է ունենում այսպես ասած անկախ իրենց կամքից, և իրենք փորձում են ավագանու նիստերում բողոքի ձայն բարձրացնել ամենալավ մղումներից և հանրային շահերից ելնելով: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն նրանց անընդհատ փորձելու է բերել տեսարանների դաշտ և այդ տեսարանների հետևում թաքցնել իր գործողությունները։ Հետևաբար, «Ելք»-ի կամ «Երկիր Ծիրանի»-ի խնդիրն է ՀՀԿ-ին հեռու պահել այդ դաշտից, դուրս գալ տեսարանային ծուղակից և ՀՀԿ-ն բերել այն դաշտ, որտեղ իշխող այդ ուժը ստիպված կլինի լինել ավելի պատասխանատու: Այսինքն՝ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների խնդիրը ավագանու նիստերում չէ, այնտեղ նրանք լուծելու խնդիր չունեն, հետևաբար չկա նաև աղմկոտ պատմությունների, ավելորդ նյարդեր քայքայելու իմաստ: Այո, ՀՀԿ դեմքը կպատռվի ևս մեկ անգամ, ևս մեկ անգամ պարզ կլինի ՀՀԿ ավագանու խմբակցության ինտելեկտուալ, քաղաքակրթական մակարդակը կամ դրա թաղային բնույթը, սակայն, դա, այսպես ասած՝ «բարոյական հաղթանակ» է, մինչդեռ Երևանը պահանջում է հաշվետու կառավարման հասնելու կոնկրետ մեխանիզմներ:

Եվ այստեղ ընդդիմադիր խմբակցությունների անելիքը՝ իշխող ՀՀԿ բացարձակ մեծամասնության պայմաններում, ավագանու պատերից դուրս է: Խոսքը ամենևին միտինգների, փողոցային աղմուկի մասին չէ։ Այսինքն՝ խնդիրը ավագանում աղմկելու փոխարեն, փողոցում աղմկելը չէ, դրանից չի լինելու որևէ սկզբունքային տարբերություն: Խնդիրը ավագանում աշխատելու փոխարեն փողոցներում, բակերում, տներում աշխատելն ու երևանցիների շրջանում մայրաքաղաքային կառավարման նոր պատկերացումներ, նոր չափանիշներ, հետևաբար հասարակական նոր պահանջարկ ձևավորելն է, առանց ավելորդ ագրեսիայի, առանց իշխող ուժի հետ այսպես ասած ուղիղ առճակատման կամ բախման:

Երևանի ավագանում որևէ ընդդիմադիր խմբակցության, որևէ փոքրամասնության անելիք այստեղ է, այլ տեղում անելիք չկա: Կհաջողվի՞ ձևավորել նոր քաղաքացի, նոր քաղաքաբնակ, կհաջողվի ձևավորել նոր չափանիշներ և հանրային նոր պահանջ, ՀՀԿ-ն ստիպված կլինի գտնել դրան քիչ թե շատ համարժեք դառնալու ճանապարհը: Չի՞ հաջողվի, ամեն ինչ կմնա տեսարանների դաշտում, թեկուզ ամենաանկեղծ մղումներով: Ընդ որում՝ խոսքը ավագանու նիստերի բոյկոտի մասին չէ, այլ աշխատանքային հարթության առաջնահերթության: Հայաստանի ընտրական համակարգի և բարքերի պայմաններում ընդդիմությունները չունեն այլընտրանք: Այլապես ստացվում է շատ հետաքրքիր պատկեր՝ իշխանության հետ կռվելուց հետո, նրանք միմյանց հետ են կռվելու: Եվ ամենևին կարևոր չէ արդեն, թե ով էր ճիշտ, արդարացի կամ անարդարացի: Մնում է այսպես ասած ընդհանուր նստվածք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում