Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պողոսյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում, դեպի Գավառ ընթանալիս իր վարած ВАЗ 211440 մակնիշի 14 DՍ 014 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել Սևանա լճում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պողոսյանն ու նա ուղևոր՝ 15-ամյա Մարիամ Գոգոլյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները, իսկ նրանց հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ shamshyan.com-ում