ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության սենատորների հետ մասնավոր զրույցներում դժգոհություն է արտահայտել՝ կապված հակառուսական պատժամիջոցների հետ։ Այս մասին գրում է Politico-ն։
Նշվում է, որ Թրամփն արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Կորկերին ասել է, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը հանդիսանում է սխալ որոշում և չի համապատասխանում երկրի սահմանադրությանը։ Թրամփը նաև ասել է, որ օրինագծի ընդունումը կվնասի իր նախագահությանը։ Այդուհանդերձ, Կորկերը վստահեցրել է Թրամփին, որ օրինագիծն աջակցություն կստանա Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։ «Թրամփը հիասթափված էր այդ խոսքերից»,-նշել է Politico-ի աղբյուրը։
Օգոստոսի 2-ին Թրամփը ստորագրել է հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրենքը, որն ընդունվել էր ԱՄՆ սենատի կողմից հուլիսի 27-ին։