Tuesday, 14 05 2024
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայկական պետականության առանցքային բացերից մեկը. Արցախը՝ ձևաչափի և բովանդակության արանքում

Ռուսաստանցի փորձագետ Մոդեստ Կոլերովի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահներն էլ կողմ են, որ Ստեփանակերտը դառնա բանակցային կողմ, բնականորեն զգալի ուշադրության արժանացավ Հայաստանում: Ընդ որում, այդ ուշադրությունն ավելի շատ բևեռվեց այն հանգամանքի վրա, թե ինչո՞ւ էր ռուսաստանցի փորձագետը հանդես գալիս այդ դիրքորոշմամբ, ի՞նչ տողատակ ունի այն, ի՞նչ հեռահար հաշվարկ, ծուղա՞կ է, թե՞ իսկապես իրադարձությունների զարգացման արդյունավետ սցենար Հայաստանի համար:

Բայց մինչ այդ հարցերին հասնելը կամ գոնե դրան զուգահեռ և, ընդհանրապես, բանակցային ձևաչափի մասին խոսակցություններից առաջ գուցե անհրաժեշտ է հասկանալ՝ իսկ այս կամ այն ձևաչափում ո՞րն է հայկական կողմի ռազմավարությունը: Եթե կոնկրետ խոսենք Արցախի մասին, ո՞րն է լինելու արցախյան կողմի ռազմավարությունը բանակցային սեղան վերադառնալու պարագայում: Այդ հարցը Հայաստանում չի քննարկվում կամ գրեթե չի քննարկվում: Մինչդեռ ապրիլյան պատերազմից հետո այդ հարցը Հայաստանի և Արցախի համար դարձել է առանցքային՝ անկախ ձևաչափային տրանսֆորմացիայի հեռանկարից: Փոխվում է բանակցությա՞ն ֆորմատը, մասնակիցների՞ կազմը, թե՞ միջնորդների կազմը՝ այդ ամենն, իհարկե, շատ կարևոր են, այդ ամենում, իհարկե, Հայաստանը պետք է ունենա իր նախընտրությունն ու հստակ սահմանը, որից այն կողմ նահանջել չի կարող. իսկ տվյալ դեպքում դա Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափն է, բայց այդ ամենով հանդերձ՝ առաջնայինը նախ օրակարգն է, մեր մոտեցումների, մեր ռազմավարության բովանդակությունը:

Ի վերջո, ձևաչափը պետք է հարմարվի մեր բովանդակությանը, ոչ թե հակառակը: Հայաստանը, հայկական կողմը երկու տասնամյակ գործնականում առաջնորդվել է հակառակ մոտեցումով՝ փորձելով հարմարվել եռանախագահության ձևաչափին, համարելով, որ անում է կամ ասում այն, ինչ նրանք են ուզում: Արդյունքը ստացվել է փակուղին և պատերազմը, ու պարզվել է, որ ամենևին միարժեք չէ, թե ինչ են ուզում համանախագահները՝ նրանք, որպես կանոն, ուզում են տրամագծորեն տարբեր բաներ, որովհետև ունեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տարբեր շահեր:

Կարևոր է, թե ինչ է ուզում Հայաստանը, Արցախը, թե ինչ է հայկական կողմն ինքն իր համար սահմանում, ձևակերպում որպես խնդիր, որպես նպատակ, որպես լուծման և նպատակի հասնելու միջոց, և որքանով է այդ ամենը համարժեք աշխարհաքաղաքական իրավիճակին ու տրամաբանությանը:

Այդ տեսանկյունից առնվազն տարօրինակ է, որ աշխարհաքաղաքական իրավիճակի հիմնարար, խորքային փոփոխությունների պայմաններում և առավել ևս Ադրբեջանի պատերազմական, բարեբախտաբար, տապալված և հայկական զինուժի ահռելի ու թանկ ջանքով տապալված փորձի պայմաններում հայկական կողմում դրված չէ ռազմավարական մոտեցման փոփոխության հասնելու խնդիրը, դա քննարկելու խնդիրն անգամ:

Ի վերջո, Արցախը այս կամ այն համանախագահի կամ երեքի ասելով ու չասելով չէ, որ պետք է դառնա բանակցության կողմ: Արցախը կողմ պետք է դառնա՝ ստեղծելով այնպիսի վիճակ, որ կողմ չլինելը այլևս լինի խանգարող հանգամանք: Իսկ դրա համար պետք է նախ լինի օրակարգը, ռազմավարությունը, որով հանդես է գալիս հայկական կողմը՝ ենթադրելով նաև այդ կողմում երկու սուբյեկտության ռազմավարությունը:

Կամ, վերջին հաշվով, ամենևին դոգմատիկ չէ Արցախի առանձին կողմ հանդես գալու խնդիրը: Դարձյալ ամեն ինչ պետք է լինի ռազմավարության, ոչ թե ձևին ենթակա, որովհետև իրական քաղաքականության ռեժիմը բովանդակությանն է արձագանքում, ոչ թե ձևին: Ըստ այդմ, եթե կա համարժեք բովանդակություն, աշխարհաքաղաքական իրողություններին և տրամաբանությանը համարժեք ռազմավարական մոտեցում, ապա հայկական կողմը կարող է ենթադրել արդեն ձևաչափային տեսանկյունից միակենտրոն կամ միասուբյեկտ մասնակցություն:

Ի՞նչ է ուզում հայկական կողմը, ի՞նչ է Արցախի խնդիրը հայկական կողմի համար, և ի՞նչ է հայկական կողմն աշխարհին առաջարկում լայն, ռազմավարական-քաղաքակրթական իմաստով: Դա է բուն խնդիրը, որը առ այսօր հայաստանյան ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ընդհանրապես պետականության հիմնարար բացերից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում