Tuesday, 14 05 2024
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը

Կոլերովի հայտարարությունը սադրիչ է. Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելը կեղծ օրակարգ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

– Պարոն Քանանյան, ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովն օրերս անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ասել է, որ Հայաստանը սխալ թույլ տվեց, որ ապրիլյան պատերազմից հետո չպնդեց, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը վերադառնա  բանակցությունների սեղանին։ Կոլերովը պատահական մարդ չէ, և այդ իմաստով հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այժմ Մոսկվայից նման հայտարարություն հնչում, ի՞նչ միտում եք տեսնում։

Ես միանգամայն համամիտ եմ ձեզ հետ, որ Կոլերովը պատահական քաղաքագետ չէ,  բայց նաև հակված չեմ գերագնահատելու իր նշանակությունը Կրեմլի քաղաքականությունն արտահայտելու իմաստով։ Դեպքեր են եղել, երբ նա որոշակիորեն ինքնուրույն է արտահայտվել, բայց ընդհանուր առմամբ իր ասելիքները տեղավորվում են Կրեմլի պաշտոնական քաղաքականության ոչ հռչակագրված մասի մեջ։

Նրա այս միտքը խորապես ըմբռնելու համար ես պետք է հիշատակեմ դեռևս 2013 թվականին նրա հնչեցրած որոշ  հայտարարություններ։ Հիշեցնեմ՝ այն ժամանակ Հայաստանը պետք է Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեր, բայց դրա փոխարեն՝ Մոսկվայի ճնշմամբ դարձավ Մաքսային միության անդամ։ Կոլերովն այդ ժամանակ մի քանի անգամ հոդվածի կամ ֆեյսբուքյան գրառումների տեսքով ասաց, որ եթե Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանի ազդեցության գոտու սահմաններից մեկը մեր տարածաշրջանում դառնալու է Արցախի և Հայաստանի սահմանը։ Այսինքն՝ Կոլերովը հասկացնում էր, որ եթե իրենք նույնիսկ ժամանակավորապես բաց թողնեն Հայաստանը, ապա Արցախը, միևնույն է, մնալու է իրենց աշխարհաքաղաքական անվերապահ վերահսկողության ներքո։  Կոլերովը, ինչպես նաև ռուսական կայսերապաշտական գծին ծառայող անձինք ձգտում են Արցախը առանձնացնել Հայաստանից, այն ներկայացնել մի տարածք, որը պետք է անպայման մնա Ռուսաստանի գերիշխանության տակ, անգամ եթե Հայաստանը ինչ-ինչ պատճառներով կտրվի իրենց ազդեցության ոլորտներից։

Այս տեսանկյունից նախ՝ անլուրջ, հետո սադրիչ եմ դիտարկում Կոլերովի ասածները։ Արցախի և Հայաստանի մյուս մարզերի միջև անջրպետը չի բխում հայկական շահերից։ Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ Արցախի վերադարձը բանակցությունների սեղանին ոչ մի էական բան տալ չի կարող, պարզապես անհեթեթ թատրոն է դառնալու։  Հայաստանը միասնական պետություն է, որտեղ Արցախն ընդամենը  հատուկ կարգավիճակով մարզ է։ Երկու տասնամյակ է՝ լսում ենք, որ ձեռնտու կլիներ մեր մարզերից մեկի մասնակցությունը բանակցություններին։  Զբաղվում ենք անհեթեթ ու անլուրջ, աշխարհի կողմից երբեք չճանաչվող ֆորմատի վերականգնմամբ, բայց փոխարենը կարևոր է  փոփոխել բանակցությունների օրակարգը հարյուր տոկոսով։ Այսինքն՝ ինչպես միշտ, իրական խնդիրներին հետամուտ լինելու փոխարեն՝ պտտվում ենք դրական ազդեցության չհանգեցնող սխեմաների  շուրջ։  Դրսի ուժերն էլ հերիք չէ՝ մեզ գցում են այդ արատավոր սխեմաների մեջ, իրենք էլ փորձում են դրանից հնարավորինս օգտվել։

– Կա նաև այսպիսի մտահոգություն՝ Մոսկվան բանակցությունների ֆորմատը փորձում է տեղափոխել Բաքու-Մոսկվա-Ստեփանակերտ հարթություն։ Իսկ այս դեպքում՝ հնարավոր զիջումների պարագայում, Բակո Սահակյանը կթեթևացնի Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը։ Արդյոք կիսո՞ւմ եք այս տեսակետը։

Առայժմ ես անմիջականորեն այդպիսի վտանգավոր հեռանկար չեմ տեսնում,  բայց ձեր մատնանշածը՝ որպես հնարավոր տարբերակ, բացառելի չէ։ Սա նույնպես ռուսական կողմի մոտ առկա թյուրիմացության արդյունք է։ Գտնվելով Արցախում՝ նրանք տեսնում են, որ ռուսախոս մտավորականների քանակը շատ է, բարեբախտաբար՝ նոր սերունդը շնորհիվ հայկական դպրոցի հայախոս է։ Ահա իմ մատնանշածը տեսնելով՝  նրանք հույս ունեն,  որ ինչ-որ փուլում կկարողանան անկախ աշխատել նաև Ստեփանակերտի իշխանությունների հետ։ Եվ, բնականաբար, չեմ բացառում, որ Ստեփանակերտում կգտնվեն եզակի մարդիկ, որոնք պատրաստ կլինեն հայոց ազգային շահերի դավաճանությամբ սեպարատ խոսակցությունների մեջ մտնել ռուսական վերնախավի հետ։ Բայց ընդհանուր առմամբ Արցախի բնակչությունը՝ նաև ապրիլյան  օրերը ունենալով աչքի տակ, հասկանում է, որ  մեր կորուստների  պատճառը Ռուսաստանի կողմից հսկայական  հարձակողական զինտեխնիկայի վաճառքն է Ադրբեջանին։ Արցախի բնակչությունը հիշում  է ռուսական բանակի պատժիչ գործողությունները, հայկական  բնակչության դեմ գործած հանցագործությունները 88, 91 թվականին, ինչու չէ՝ նաև ռուսական որոշ ստորաբաժանումների մասնակցությունը «Օղակ» գործողությանը, ինչպես նաև նրանց մասնակցությունը  Շահումյան և Մարտակերտ շրջանների գրավմանը Ադրբեջանի կողմից։ Հետևաբար այնպես չէ, որ Արցախը գործնականում ռուսամետ տարածք է։ Բարեբախտաբար, ստեփանակերտյան մարզային վերնախավի կախվածությունը Երևանից բացարձակ է։ Այս պահին ով էլ լինի Հայաստանի աթոռին՝  անգամ Սերժի պես անհեթեթությունը, չեմ կարծում, որ թույլ տրվի թեկուզ մի փոքր նվազեցնել Ստեփանակերտի կախվածությունը Երևանից։

– Կոլերովի դիտարկումներին արձագանքել է պաշտոնական Ստեփանակերտը՝ Դավիթ Բաբայանի մակարդակով։ Անդրադառնալով հարցին, թե Ղարաբաղը 98 թվականին դուրս է մղվել բանակցությունների սեղանից, Բաբայանն առանց մատնանշելու այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ ասել է բառացիորեն հետևյալը. «Ֆորմատը խախտվել է Ադրբեջանի քմահաճույքով, որևէ որոշում՝ առավել ևս կոնսենսուսով, չի ընդունվել այն մասին, որ բանակցությունների ձևաչափը չի փոխվել»։ Արդյո՞ք կարծում եք, որ այն ժամանակվա իշխանությունները որևէ ազդեցություն չեն ունեցել ֆորմատի փոփոխության հարցում։

Առհասարակ ես Դավիթ Բաբայանին որպես քաղաքական մեկնաբան, դժբախտաբար, լուրջ չեմ ընդունում։ Տարիների ընթացքում նա վաստակել է  իմ այդ գնահատականը։  Իրականում ես, բնականաբար, համաձայն չեմ, որովհետև առանց ներքին բանավոր կոնսենսուսի բանակցություններն առհասարակ չէին շարունակվի։ Քոչարյանը երրորդ հանրապետության՝ Լևոն Տեր-Պետրոսյանի արժանի վարչազավակներից էր՝ վատ իմաստով։  Քոչարյանն ավելի գործնական մարդ էր, քան Տեր-Պետրոսյանը, նա ավելի բծախնդիր էր արտաքին հանգամանքների նկատմամբ։  Ըստ իս՝ Քոչարյանը փորձում էր արագ կարգավորել Արցախի հակամարտությունը, ինչպես որ Սերժ Սարգսյանը 2008-2009 թվականներին։ Քանի որ և՛ աշխարհաքաղաքական կենտրոնները,  և՛ Բաքուն, և՛ Երևանը հասկանում էին, որ Ստեփանակերտը առանձին կողմ չէ՝  անիմաստ պարզապես հրաժարվել են։ Այսինքն՝ կոնսենսուս միանշանակ կար։ Ես նորից եմ ասում՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում Ստեփանակերտի ձևական և ոչ անկախ մասնակցությունը բանակցություններին։ Միակ կարևոր բանը բանակցությունների օրակարգն է։ Քանի դեռ բանակցությունների օրակարգը տարածք հանձնելու, Ադրբեջանից թղթով կարգավիճակ ակնկալելու  շրջանակներում է կատարվում, այդտեղ  Արցախի մասնակցությունը բացարձակապես ոչինչ չի լուծում։ Բոլորը գիտեն, որ Երևանը Ստեփանակերտի վրա ազդեցության բացարձակ գործիքներ ունի։ Ուստի նորից եմ ասում ՝սա կեղծ օրակարգ է,  այս կեղծ, անիմաստ, աննպատակ օրակարգից ու խոսակցություններից, հեքիաթաբանություններից պետք է  հրաժարվել։ Այս իշխանությունը չի կարող հրապարակավ օրակարգը փոխել, բայց հույս ունեմ, որ ապրիլյան պատերազմից հետո իրականությունն այն աստիճան թելադրող դարձավ, որ մեզ հետ կապ չունեցող «մադրիդյան փաթեթը»  այլևս  գործնական քննարկման առարկա լինել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում