Tuesday, 14 05 2024
-
15:43
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև

Գաղափարը լավն է, բայց մինչ այդ պետք է շուկայի ու մի շարք այլ խնդիրներ լուծել

«Գաղափարի մեջ ռացիոնալ հատիկ տեսնում եմ, ուղղակի նախարարությունը պետք է հետևողական լինի, որ ծրագիրը մինչև վերջ իրականանա, այլ ոչ թե հաջորդ նախարարի գալուն պես ծրագիրը մոռացվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղնախարարության նոր՝ ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրին:

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ:

Ըստ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի՝ ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված:

Ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝ գյուղացիական տնտեսություններին 5 տարի ժամկետով տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ: Վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:

Բերբերյանի խոսքով՝ ինտենսիվ այգիներն ավելի բերքատու են, դրանց բերքահավաքն ավելի հեշտ է կատարվում, բայց այդ այգիները երկար կյանք չունեն: Դրանց վեգետացիան 15 տարուց ոչ ավելի է: Ինտենսիվ այգիները սկսում են բերք տալ երրորդ-չորրորդ տարվանից սկսած, իսկ արդեն տասը տարի անց այգիները, ծառերը պետք է թարմացվեն: Ինտենսիվ այգիներ են հիմնում՝ հիմնականում խնձոր, տանձ, կեռաս և սալոր: Ծիրանի ինտենսիվ այգիներ չեն լինում:

«Ինտենսիվ ծիրանի այգիներ չեն լինում: Մեր բրենդը մնալու է մեր 40 տարեկան ծառը: Եվ հետո՝ պետք է շուկան ուսումնասիրել, տեսնել՝ ինչի պահանջարկ կա: Օրինակ՝ կեռասի պահանջարկ կա՞, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ամենաարդյունավետը խնձորի այգիներն են: 80-ականներին երբ մենք այդ հայտնի այգիները դրեցինք, և խնձորի այդ սորտը ժողովուրդը անվանեց դեմիրճյանի սորտ, դրանք հենց ինտենսիվ այգիներն էին: Դրանց բերքը երաշխավորված է»,- նկատեց Բերբերյանը:

Ամեն դեպքում, մեր զրուցակցի խոսքով՝ ծրագիրն իրականացնելուց զատ կամ ծրագիրն իրականացնելուց առաջ պետք է լուծվի նաև իրացման, շուկայի հարցը, որպեսզի վաղը-մյուս օրը գյուղացին վարկ չվերցնի, այգիներ հիմնի, բերքը հավաքի և մնա շվարած:

«Մի քանի օր է՝ լրատվականներով ցույց են տալիս մի ֆերմերի, որը Պարսկաստանից բերել է ալոեի մի տեսակ, իր ջերմոցում մշակում է, բարձր բերք ունի, բայց հիմա նստած լացում է այդ բերքի վրա, չի կարողանում վաճառել, իրացում չկա: Այնպես որ, շատ զգույշ պետք է լինենք, եթե ցանկություն ունենք ինտենսիվ այգիներ հիմնել: Պետք է շուկա գտնել: Մենք հիմա էլ շատ լավ արտադրանք ունենք, բայց սեզոնին մթերման, իրացման հետ կապված գյուղացին խնդիրներ է ունենում: Այնպես որ, պետք է հետևողական լինել, տեխնոլոգիաները մշակել, 10 տարին մեկ այգիները թարմացնել: Ես կրկնում եմ, որ հատկապես խնձորի ինտենսիվ այգիներ հիմնելը շատ շահավետ կլինի: Լեհաստանում ես տեսել եմ խնձորի մեծ ինտենսիվ այգիներ: Այդ ադրբեջանական խնձորը, որ հայտնվել էր մեր շուկայում, ևս ինտենսիվ այգու խնձոր էր»,- ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը հաջող իրականացման պարագայում արդյունք կտա, բայց հասկանալի չէ, թե ինչու է նախարարությունը իր վրա բանկային ֆունկցիա վերցրել և իրականացնում այդ ֆունկցիան: Մինչդեռ բուն իր գործառույթների մեջ մտնող շատ ավելի լուրջ գործեր կան իրականացնելու:

«Երևի փող բաժանելը հեշտ է: Բայց, կրկնում եմ, պետք է հետևողական լինել, որ հաջորդ նախարարը գա, չասի՝ սա մեզ պետք չի: Այսօր 150-ից ավելի կոոպերատիվներ ունենք, բայց թե դրանք որտեղ են գրանցված՝ այդպես էլ չենք հասկանում: Մինչդեռ այդ ծրագրի միայն խորհրդատվական մասի վրա 200 միլիոն գումար ծախսվեց: Հիմա ծրագիրն ընդհատվել է, և ոչ մեկն էլ պատասխան չի տալիս, թե ինչու և ուր կորան այդ գումարները: Ասածս այն է, որ այնպես չլինի, որ հիմա էլ այդ գումարները բաշխվեն, բայց հետո կանգնենք նույն՝ կոտրած տաշտակի առաջ»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում