Մոլդովան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ներառել Մերձդնեստրից ռուս զինվորականների լիարժեք դուրսբերման հարցը Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Մորարուի նամակում՝ փոխանցում է Deutsche Welle-ն։
Քիշնևում կարծում են, որ ռուս զինծառայողների ներկայությունն իրենից սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար։
Նամակում Մորարուն հիշեցրել է ԵԱՀԿ հռչակագրի մասին, որն ընդունվել էր 1999 թվականին, և որը ողջունել է ՌԴ-ի պարտավորությունը՝ ավարտելու ռուսական զորքերի դուրսբերումը Մոլդովայի տարածքից 2002 թվականի վերջին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 12-ին։