Այսօր գրոհայինների կողմից Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդեսի հրթիռակոծման հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել։ Այս մասին ասվում է Սիրիայում Հայաստանի դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում։
Ավելի վաղ անվտանգության ուժերի աղբյուրը RIA Novosti-ին հայտնել էր 4 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին։ Ցուցահանդեսն անցկացվում է վերջին 6 տարում առաջին անգամ։ Կրակն արձակվել էր Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանից։
Ինչպես սպասվում է՝ ֆորում կայցելի մոտ 70 հազար մարդ։