Friday, 26 04 2024
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին

Քաղաքակա՞ն, թե՞ համակարգային աշուն

Սեպտեմբերի 11-ին մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, և քաղաքական դաշտը վերադառնում է քաղաքական արձակուրդից: Չնայած մեր քաղաքական համակարգը, մեծ իմաստով, մշտապես արձակուրդային ռեժիմում է, նույնիսկ` ընտրությունների տարում կամ հիմա, երբ համակարգի ընդերքում ձևավորվում է նոր իշխանությունը, որովհետև անհաղորդ է այն գործընթացներին, որ տեղի են ունենում տարածաշրջանում, աշխարհում:

Քաղաքականության մասին մեր պատկերացումները ձևախեղված են և հանգում են այն դիլենտանտիզմին, որը համարում ենք իշխանության կամ ընդդիմության գործունեություն:

Ընդ որում` հասարակությունը չի ձևավորվել գնահատման այն չափանիշները, որոնք թույլ կտան իրապես գնահատել իշխանության գործունեության կամ ընդդիմության նախաձեռնությունների արդյունավետությունը:

Այսուհանդերձ, ամռանը հնչել են հայտարարություններ առնվազն երկու ոչ ստանդարտ նախաձեռնության մասին, որոնք խոստանում են բովանդակություն հաղորդել խորհրդարանական, քաղաքական կյանքին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորվել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են մարտահրավեր: Մի փոքր անսովոր է, որ ընդդիմության ավանդական թեմաներից մեկը դառնում է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի օրակարգ: Սա արդեն իսկ խոսում է մեր քաղաքական կյանքի առանձնահատկության, այն բանի մասին, որ հայաստանյան քաղաքականությունը սահմանափակվում է համակարգի ներսում և անցումը խորհրդարանական կառավարմանը միայն ամրապնդելու է այս վիճակը, որովհետև լուրջ այլընտրանքի բացակայությունը միայն խթանելու է ֆրակցիոնիզմը ՀՀԿ ներսում:

Մյուս կողմից` Ֆարմանյանն իր առաջարկը ձևակերպել է խորքային հիմքով, ինչն առնվազն պարզունակ կդարձնի ժողովրդագրական վիճակի քննարկումը «սև-սպիտակի» կամ իշխանություն-ընդդիմություն հարթության վրա:

Պատրա՞ստ է մեր քաղաքական համակարգը խորքային գնահատականների, թե՞ դարձյալ ընդդիմությունը միայն «հանցագործ» իշխանությանն է մեղադրելու արտագաղթի համար` լսելով վերջինիս հակադարձումներն իր անպատասխանատվության մասին:

Ամռանը կառավարությունը մտածե՞լ է Ֆարմանյանի նախաձեռնության մասին, թե՞ նեղացածի կեցվածք է ընդունել ու Կարապետյանի նախարարներից մեկը խորհրդարանում ընդամենը ճգնելու է ապացուցել, որ, ասենք, իրենց կառավարության պաշտոնավարման ընթացքում արտագաղթի ծավալը փոքրացրել է, որովհետև, ենթադրենք, երկիրը լքել է ոչ թե 28000, այլ` 25000 մարդ: Ֆարմանյանի նախաձեռնությունն ակամայից դառնալու է այն գործիքներից մեկը, որի միջոցով բացահայտվելու է մեր քաղաքական համակարգի որակը, որովհետև եթե հնարավոր լինի ժողովրդագրական վիճակի շուրջ բովանդակային քննարկումներ ծավալել, ապա այդ միջավայրը դրականորեն կանդրադառնա նոր իշխանության ձևավորման գործընթացի վրա` ստիպելով, որ նոր կառավարությունը ստանդարտ խոստումներից և ոչինչ չասող ծրագրերից զատ` կենտրոնանա ոչ միայն գլոբալ այս խնդրի, այլ նաև դրանից ածանցվող հարցերի վրա, որոնք առանցքային են մեր ազգային անվտանգության տեսանկյունից:

Նույնը վերաբերում է ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության չեղարկմանը վերաբերող Էդմոն Մարուքյանի առաջարկությանը:

Գործնականում այն այսօր և մոտ ապագայում իրականություն դառնալու հեռանկար չունի, որովհետև կայսրության պոտալարը հնարավոր չէ կտրել մեկ քայլով, մեկ ամսում, մեկ տարում, նույնիսկ խորհրդարանական գործունեության մի սահմանադրական ժամկետի ընթացքում:

Սակայն շատ կարևոր է, որ այս նախաձեռնությամբ քաղաքականությունը վերադառնա խորհրդարան, իսկ դրա համար կարևոր է, որ խորհրդարանում կայանա քաղաքական այլընտրանքը: Մարուքյանի նախաձեռնությունն, առաջին հերթին, փորձություն է «Ելքի» համար: Արդյոք այս խմբակցությունը կարո՞ղ է դառնալ քաղաքական այլընտրանք, ինչը ենթադրում է երկրի զարգացման շուրջ քաղաքական դիսկուրս, առաջին հերթին հասարակական միջավայրում:

ԵՏՄ-ին վերաբերող «Ելքի» հնարավոր նախաձեռնությունը միտված է վերացնելու ԵՏՄ-ի «անայլընտրանքայնության» քաղաքական և հասարակական կարծրատիպի վերացմանը: Այս կարևոր հանգամանքը պետք է հասկանա նաև խորհրդարանական մեծամասնությունը, որը ոչ թե պետք է մեխանիկորեն` կոճակ սեղմելով, մերժի «Ելքի» նախաձեռնությունը, այլ բովանդակային հարթության վրա քննարկի այն:

Նման քննարկումները միայն մեծացնում են Հայաստանի սուբեկտայնությունը, ընդ որում` նաև ԵՏՄ-ում, որովհետև այլընտրանքի առկայությունը միայն ուժեղացնում է երկրի իմունիտետը: Այս զույգ նախաձեռնություններն աշնանը բացահայտելու են մեր քաղաքական համակարգի որակը: Արդյոք աշունը նոր բովանդակությո՞ւն է հաղորդելու մեր քաղաքական կյանքին, թե՞ դառնալու է մեր քաղաքական համակարգի աշունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում