Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մեր առավելությունը Սփյուռքն է. ազգային մրցունակության ինչ հեռանկարներ ունի Հայաստանը

«EV Consulting» ընկերությունն օրերս հրապարակել է ազգային մրցունակության վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ հեղինակներն արձանագրում են, որ աշխարհը գտնվում է արդյունաբերական հեղափոխության փուլում, և Հայաստանը պարտավոր է դառնալ դրա մասնակից, առավել ևս, որ ունի այդ փուլի մասնակից լինելու անհրաժեշտ ներուժ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց զեկույցում տեղ գտած այլ հիմնադրույթներին և ազգային մրցունակության զարգացման առումով Հայաստանի հնարավորություններին ու հեռանկարներին, ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը նշեց․

«Մենք այս տարի ընտրել էինք արդյունաբերական հեղափոխության թեման, որը, ըստ էության, ենթադրում է, որ աշխարհը մտել է արագ տեխնոլոգիական զարգացման շրջափուլ, և այս համատեքստում փորձել ենք գնահատել, թե ինչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում ու Հայաստանի համար ինչ հնարավորություններ է ստեղծում։

Հետանկախացման շրջանում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ ավելացել է մոտ 8 անգամ, բայց մենք դեռևս չենք վերականգնել 2008թ-ի մեր մակարդակը, ինչը պայմանավորված է 2009թ-ի այդ կտրուկ անկման հետ, ինչպես նաև դրամի փոխարժեքի անկման հետ։

Արտադրողականության տեսանկյունից ևս մենք վերջին տարիներին աճ ենք արձանագրում, բայց շատ ավելի ցածր տեմպերով, քան աշխարհի միջին տեմպն է։ Սա ևս կարևորագույն մարտահրավեր է ազգային մրցունակության տեսակետից, քանի որ մրցունակությունն ըստ էության պայմանավորված է այն արտադրողականությամբ, որում օգտագործվում են թե՛ մարդկային, թե՛ ֆիզիկական ռեսուրսները, և այս առումով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր արտադրողականությունը մեծացնել»։

Մանուկ Հերգնյանի խոսքերով՝ Հայաստանն ունի արագ զարգանալու մեծ հնարավորություն, քանի որ այդ զարգացումները կապված են լինելու մարդկային կապիտալի որակի հետ, իսկ ֆիզիկական ռեսուրսների դերն այլևս պակասում է։ Ըստ նրա՝ ավելի կարևոր են դառնում ինտելեկտուալ ռեսուրսները, իսկ այս առումով շահելու են այն երկրները, որոնք շատ արագ են փոփոխությունների գնում։

«Այսինքն՝ կարևոր չի այն մակարդակը, որում դու գտնվում ես, բայց կարևոր է այն արագությունը, որով դու շարժվում ես, իսկ Հայաստանը լինելով փոքր երկիր, կարող է ավելի արագ լինել, քան այլ մեծ երկրներ, որոնց համակարգերը շատ ավելի բարդ են։

Երկրորդ առավելությունն այն է, որ մենք ունենք ցրված էթնիկական, այսպես կոչված՝ ձեռնարկատիրական ցանցեր, այսինքն՝ Սփյուռքը, որը մեզ հնարավորություն է տալիս այս տեխնոլոգիահեն աշխարհում արագ ադապտացնել նոր տեխնոլոգիաները, դրանց կիրառություն տալ և մեզ հասու դարձնել այն խնդիրները, որոնք աշխարհում մենք պետք է լուծենք։ Ունենք բնագավառներ, որտեղ մենք բավականին առաջատար ենք այս առումով , բայց զուգահեռ ունենք նաև բնագավառներ, որով բավականին հետ ենք մնում»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում