Tuesday, 14 05 2024
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին

Հայաստան-Սփյուռք համաժողովը Հրանուշ Հակոբյանի անձնական շոուն է. Կայծ Մինասյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետՖրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

Պարոն Մինասյանսեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է ՀայաստանՍփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը, որտեղ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Ինչպե՞ս եք գնահատում այսպիսի համաժողովները, արդյոք ամրապնդո՞ւմ են ՀայաստանՍփյուռք կապերը, թե՞ ավելի շատ ձևական բնույթ են կրում:

-Անկախությունից ի վեր մենք այդ գետնի վրա շատ ժամանակ ենք կորցրել: Ես մեկ անգամ եմ մասնակցել այս համաժողովին: Եվ հիշում եմ, որ այն շատ մակերեսային էր, ավելին՝ դժբախտաբար, Հրանուշ Հակոբյանի անձնական շոուն էր: Ասում եմ դժբախտաբար, քանի որ անելու շատ բան կան բոլոր ուղղություններով՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, լեզվական և այլն: Եվ քանի որ հայ ժողովուրդն անկախ պետականության ավանդույթ չունի, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի վերնախավերը ոչ ժողովրդավարական ձևով են ղեկավարում հայերին, ուզում են վերահսկել, ամեն ինչ իրենց հսկողության տակ պահել: Այս անգամ էլ համաժողովին մասնակցելու հրավեր ստացա և շնորհակալություն եմ հայտնում, բայց այս ամենը պարապ բաներ են: Ուղղակի պետք է խոսքից գործի անցնեն: Ցավոք, այդ կամքը, այդ կարողությունները բացակայում են: Միշտ խոսում են համահայկական ոգու մասին, բայց դրանք պարապ բաներ են, միայն խոսքեր, որ անիմաստ են, եթե, անշուշտ, գործի չես անցնում: Եթե իշխանություններից և ավանդական կազմակերպություններից է գալիս այս նախաձեռնությունը․ ավանդական ասելով՝ նկատի ունեմ Սփյուռքի եկեղեցիներ, կուսակցություններ, բարեգործական միություններ, այդ նախաձեռնությունը պետք է ժողովրդավարական հիմքերի վրա լիներ: Ինչո՞ւ, որովհետև ես ոչ մեկին չեմ պատկանում՝ո՛չ կուսակցություններին, ո՛չ եկեղեցուն: Կարծում եմ՝ ժողովրդավարական մեծամասնությունն այդպես կուզեր: Հայեր կան, որ ուզում են մասնակցել, օգտակար լինել, բայց տեղ չկա: Եվ եթե համահայկական խորհուրդը ստեղծվի միմիայն Սփյուռքի կազմակերպությունների կողմից, Հայաստանի և՛ իշխանությունների, և՛ եկեղեցիների, և՛ավանդական կուսակցությունների, և՛բարեգործական միության մեջ մնան բոլոր հարցերը, սրանք պարապ բաներ են: Պետք է ունենալ խորհուրդ, բայց ինչի՞ համար: Լինի Հայաստանում, թե Սփյուռքում, պետք է ներկա լինել իբրև մասնակից, ոչ իբրև դիտորդ: Բայց այդպես չեն ուզում, չեն ուզում, որովհետև վախենում են իրենց իշխանությունը կորցնել:

Կազմակերպիչները նշում են, որ այս անգամ համաժողովը նպատակ ունի պարզելու համահայկական օրակարգը, որի շուրջ համահայկական բոլոր կառույցները պետք է համախմբվեն: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ օրակարգի շուրջ է հնարավոր նման համախմբում:

-Անվտանգության, քաղաքական, մշակութային, տնտեսական, ընկերային բոլոր ուղություններուվ հարկավոր է աշխատանք իրականացնել, բայց հարցն այն է՝ նախաձեռնող խումբը ով պետք է լինի և ինչ պետք է որոշի, ովքեր պետք է որոշումներ կայացնեն: Հնչակյանները, դաշնակցականները, ռամկավարները, եկեղեցիները պետք է որոշե՞ն, իսկ ո՞վ պետք է մեր անունից խոսի, ոչ ոք: Թող ընտրվի խորհուրդ, մենք մասնակցենք իբրև անձ, և թերևս ձայնը կտանք դաշնակցությանը, ռամկավարին, բայց ժողովրդավար պետք է լինել: Այլապես անիմաստ է այսօրվա աշխարհում աշխատել այնպես, ինչպես 1920 թվականին, վտանգավոր է, անպատասխանատու, և արդյունք չի կարող ունենալ: Այսինքն՝ ժամանակին կարող էր այդպես լիներ, քանի որ չկար պետություն, բայց այսօր Սփյուռքի մեծամասնությունը միություններից դուրս են, բայց հարց է՝ կուզե՞ն մասնակցել: Այսինքն՝ ինչպես անել, որ այդ ուժը մեկ խողովակով ծառայի հայերին, եթե միայն դաշնակցական, ռամկավար, հնչակյան կառույցները, բարեգործական կառույցները և Հայաստանի իշխանությունները պիտի որոշեն, ընտրեն, զարգացնեն այդ համախորհուրդը, ինձ ի՞նչ, թող անեն, ի՞նչ նորություն պետք է բերեն: Պետք է ընդունեն ժողովրդավարական սկզբունք, թե՞ պետք է ոչ ժողովրդավարական ձևով աշխատեն:

Արդյո՞ք Հայաստանն ու Սփյուռքն այսօր չունեն տարբեր առաջնահերթություններ:

-Անշուշտ, կան տարբեր առաջնահերթություններ, կա միացյալ առաջնահերթություն, օրինակ՝անվտանգությունը, առաջին գծի վրա Հայաստանն ու Արցախն են, և Հայաստանի զարգացումը ընկերային, քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացումը կարող ես դարձնել Հայաստանի և Սփյուռքի նույն առաջնահերթությունները: Բայց պետք է տեսնել՝ ինչ տեսակ կազմակերպություն ունես Սփյուռքում և չեմ կարծում՝ կարող ես ղեկավարել Սփյուռքը: Ավանդական կուսակցությունները չեն կարողանում ղեկավարել Սփյուռքը, Հայաստանի իշխանությունները չեն կարողանա ղեկավարել Սփյուռքը, եկեղեցիներն էլ, ավանդական միություններն էլ չեն կարող ղեկավարել Սփյուռքը, բայց նախ պետք է համակարգը փոխվի: Մինչև հիմա ունեինք համակարգ՝ վերից վար, վերևները պետք է որոշեին, և վարում պետք է հետևեին, բայց հիմա վերջացավ: Պետությունների մեջ, քաղաքացիական ընկերությունները, որոնք այսօր ավելի զարգացած են, քան 30-40 տարի առաջ պետք է իմանան, որ պետք է համակարգը փոխվի, ոչ թե վերից վար, այլ վարից վեր: Ավանդական կուսակցությունները, եկեղեցիները պետք է ընդունեն, որ նոր պարադիգմի մեջ ենք գտնվում, նոր մոտեցումներ պետք է ունենալ: Չես կարող այսօր՝ 21-րդ դարում աշխատել 18 կամ 19-րդ դարի գործելակերպով: Այդ դեպքում արագ արդյունքներ կունենանք դեպի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացում Հայաստանի և Սփյուռքի միջև, և դա շատ հեշտ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում