Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Սարգսյան-Ալիև օրակարգին ընդառաջ Էրդողանը մեկնում է Բաքու

Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 11-ին կմեկնի Բաքու: Էրդողանի այդ այցը հետաքրքիր է դառնում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվող հանդիպման ֆոնին, որի ընթացքում հավանաբար ինչ-որ համաձայնություն է կայացվելու Սարգսյան-Ալիև հանդիպման, ենթադրաբար նաև՝ այդ հանդիպման օրակարգի վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ համանախագահները աշխատում են այդ հանդիպման ուղղությամբ, և Նյու Յորքում կլինի հայտարարություն դրա մասին: Մինչ այդ օրեր առաջ հետաքրքիր հայտարարություններ էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների հետ հարցազրույցում: Նա ասել է, որ եկել է հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլերը ակտիվացնելու ժամանակը, և առաջիկայում կարող են լինել որոշակի քայլեր: Հոգլանդը խոսել էր ընդհուպ հակամարտության գոտու, այսպես ասած, ապառազմականացման մասին՝ իհարկե նշելով, որ առաջիկայում դեռևս հնարավոր չէ ամբողջական ապառազմականացման հասնելը համարել իրատեսական:

Նշանակո՞ւմ է արդյոք, որ Նյու Յորքում սպասվող նախարարական հանդիպմանն ամրագրվելու է Սարգսյան-Ալիև հանդիպման ժամկետ և օրակարգ, որը ենթադրելու է հրադադարի պահպանման հուսալիության բարձրացմանն ուղղված որոշակի համաձայնություններ: Հոգլանդի հայտարարությունները համենայնդեպս վկայում են, որ ամերիկյան կողմը տրամադրված է հենց այդպիսի զարգացման և օրակարգի:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ օրակարգը չի կարող հաստատվել առանց Ռուսաստանի հավանության: Իսկ Ռուսաստանը հրադադարի ամրապնդման հարցում կարող է ունենալ զուտ մարտավարական շահագրգռություն, սակայն ռազմավարական առումով Մոսկվան հրադադարի խախտումները անկասկած դիտարկում է իր ազդեցության պահպանման միջոց: Կարո՞ղ է Վաշինգտոնն ինչ-որ բան փոխել այդ ուղղությամբ և Մոսկվային բերել այն մտքին, որ պետք է Ալիևին պարտադրել չկրակել, և ոչ միայն բանավոր, այլև գրավոր կերպով, այսինքն՝ նաև կրակելու դեպքում որոշակի պատասխանատվությամբ:

Բանն այն է, որ դա կարող է լինել ուղղակի հեղափոխական քայլ հակամարտության գործընթացում և լիովին կարող է փոխել ոչ միայն խնդրի, գործընթացի տրամաբանությունը, այլև ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության բնույթն ու վեկտորները:

Ամիսներ առաջ Ռիչարդ Հոգլանդը իր մեկ այլ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը առաջիկայում կակտիվանա ղարաբաղյան հարցում, երբ որոշակիանա ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը:

Ներկայումս նկատելի է, որ նոր վարչակազմի համար գերական դառնում է հյուսիսկորեական խնդիրը՝ համենայնդեպս, դատելով հայտարարություններից: Միևնույն ժամանակ ընդունվեց նաև արտաքին քաղաքականության առումով հիմնարար մի փաթեթ՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը, որը ունի արդեն օրենքի ուժ, և այդ իմաստով Վաշինգտոնը կարծես թե Մոսկվային, այսպես ասած, առավել հիմնավորապես է վերցրել իր մամլիչի տակ՝ գուցե հենց հյուսիսկորեական խնդրում «թիկունքից» հարված չստանալու համար: Իսկ դա կարող է ենթադրել նաև ղարաբաղյան խնդրում իրավիճակի կառավարելիության և կանխատեսելիության, կայունության ամրապնդման շահագրգռություն, քանի որ «թիկունքից հարվածի» հավանական ուղղություններից մեկը կարող է լինել այստեղ, և Վաշինգտոնի համար կարևոր է հնարավորինս հուսալի փակել այդ ուղղությունը գոնե միջնաժամկետ կտրվածքով:

Այդ իրավիճակում, իհարկե, սկզբունքային նշանակություն կունենա Անկարայի դիրքորոշումը: Էրդողանը գնում է Ալիևին համոզելու, որ այս պահին ավելի նպատակահարմար է չգնալ առճակատման և համակերպվե՞լ միջնաժամկետ իմաստով զսպվելու հեռանկարին, թե՞ կասկածելով, որ Մոսկվան կարող է գործարքի գնալ Վաշինգտոնի հետ, Էրդողանը գնում է Ալիևի դիմադրություն կազմակերպելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում