Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանին ոչինչ չի խանգարում քայլ անել դեպի ԵՄ, հուսով եմ՝ փաստաթուղթը նոյեմբերին կստորագրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը։

-Պարոն Շիրինյան, նոյեմբերին նախատեսվում է Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի ստորագրումը, այն արդեն իսկ բանակցվել և նախաստորագրվել է գարնանը։ Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ Հայաստանը մինչև վերջ կգնա՞, չեն լինի խոչընդոտներ ստորագրելու հարցում։

-Նոյեմբերի 25-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովը և ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն փաստաթուղթը։

Ինչ վերաբերում է խոչընդոտներին, ապա մենք ունենք 2013-ի օրինակը։ Բոլորս մինչև վերջին պահը հավատում էինք, որ Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, բայց վերջին վայրկյանին Ռուսաստանի ճնշման տակ, տարբեր այլ պատճառներից ելնելով, դա տեղի չունեցավ։ Հիմա Հայաստանը ԵՏՄ անդամ է, շուրջ մեկ տարի Հայաստանը նորից բանակցեց Եվրամիության հետ, կարծում եմ, ԵՏՄ անդամ լինելը չի խանգարի Հայաստան-ԵՄ փաստաթղթի ստորագրմանը։ Ըստ իս՝ վերջնական համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի։

-Դուք գիտեք, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով հիմա բավականին լարված են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները։ Կարծում եք՝ այս հանգամանքը չի՞ կարող իր ազդեցությունը թողնել ստորագրվելիք փաստաթղթի վրա։

Ամեն ինչ կարելի է սպասել, քաղաքականությունը ճիշտ գիտություն չէ։ Ձեր ասածն իհարկե իրականություն է։ Ներկայումս Ռուսաստանի և Եվրամիության (և առհասարակ Արևմուտքի) հարաբերությունները լավ չեն, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի մեկ քայլ մոտեցումը կարող է խնդիր լինել։ Մեր գրասենյակը հետևում է գործընթացներին և մենք հույս ունենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելուն չի խանգարի Հայաստան-ԵՄ փաստաթղթի ստորագրումը։

Գիտենք, որ Հայաստանը մասնակցում է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, դա կարող ենք քայլ համարել նաև դեպի Եվրամիություն ու հույս ունենանք, որ փաստաթուղթը կստորագրվի։ Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում թափված ջանքերն արդյունք կտան, և այդ արդյունքը կլինի ստորագրված նոր համաձայնագիրը։ Վստահաբար, Ռուսաստանը պետք է ջանա խոչընդոտել, բայց Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ, այս փաստաթղթով ոչ մի պարտավորություն չի դրժում, և ոչինչ չի խանգարում քայլ անել դեպի Եվրամիություն։

-Դուք մատնանշեցիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը։ Մենք բավականին կոպիտ արձագանքեր լսեցինք ռուս քաղաքագետների կողմից, ասում էին՝ եթե դեմ չեք Թուրքիայի հետ միասին մասնակցել այդ զորավարժություններին, հենց ՆԱՏՕ-ին էլ կանչեք, թող բարիշացնի ձեզ Թուրքիայի հետ։ Այս գնահատականներն արդեն իսկ ազդակ համարվել չե՞ն կարող։

Այդ գնահատականները նորմալ են, մենք չէինք սպասում, որ նման արձագանքեր չլինեն։ Առաջին անգամ չէ, որ երկու թշնամի երկրներ մասնակցում են զորավարժություններին։ Բացի այդ, մենք այսօր բացահայտ թշնամություն ունենք Ադրբեջանի հետ, իսկ ինչպես ձեզ հայտնի է ՝ Ադրբեջանն այդ զորավարժություններին չէր մասնակցում։ Հայաստանը ինչպես միշտ, հիմա էլ մասնակցեց, ու դա լավ նշան է, նշանակում է՝ Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու միտում կա։

-Դուք բավականին լավատեսական եք տրամադրված փաստաթղթի ստորագրման հարցում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը նորից հետ կանգնի և չստորագրի։ Այն ժամանակ եվրոչինովնիկներն ասացին, որ Հայաստանը ոչ վստահելի գործընկեր է։ Այս անգամ կարո՞ղ է չստորագրման դեպքում ավելի կոշտ մոտեցումներ լինեն։

-Երբ 2013-ին Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, այո՛, մենք հիշում ենք՝ ինչ տրամադրություն կար Եվրոպայում, հենց ձեր մատնանշած հայտարարություններն էլ ասածիս ապացույցն են։ Բայց դա խնդիր չդարձավ, որ 2015 թվականին բանակցությունները վերսկսվեն, որպեսզի նախաստորագրենք փաստաթուղթը։ Ես անձնապես չեմ կարծում, որ այս անգամ փաստաթուղթը չստորագրվի։ Այս համաձայնագրով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի խոչընդոտվում։

Բայց եթե, դժբախտաբար, այդպիսի բան պատահի, դա լավ չի անդրադառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։ Այսօր Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերներից է, Եվրամիությունը Հայաստանի կարևոր գործընկերն է, և մենք ուզում ենք, որ այդ գործունեությունը բարելավվի։ Չմոռանանք, որ Հայաստանն ու Եվրամիությունն արդեն իսկ նմանատիպ համաձայնագիր են ստորագրել 1999 թվականին, հիմա այս համաձայնագրի ավելի նոր ու ժամանակակից տարբերակն է ստորագրվելու՝ ներառած քաղաքական բարեփոխումները։ ԵՄ-ն ուզում է, որ Հայաստանը բարեփոխվի, մարդու իրավունքներն ավելի բարձր մակարդակի վրա լինեն։ Այս ամենի համար է, որ Հայաստանը պետք է ձգտի ստորագրել համաձայնագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում