Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Կարեն Կարապետյանն արեց այն, ինչ Քոչարյանն ու Պուտինը՝ 2001-ին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախի Հանրապետության վարչապետի հետ երեկ սկուտեր՝ ջրային մոտորանավակ է քշել Մատաղիսի ջրամբարի մերձակայքում ստեղծված հանգստի գոտում: Ինքնին այն է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ այդ հատվածում ձևավորված է հանգտսի գոտի, կատարված է ներդրում, շատ կարևոր և ողջունելի իրողություն է: Սակայն երբ Կարեն Կարապետյանը սկուտեր էր քշում ջրամբարում, հիշվում էր հեռավոր 2001 թվականը, երբ Սևանա լճում էլ սկուտեր էին քշում Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը՝ Պուտինի Հայաստան կատարած այցի շրջանակում, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից երկու-երեք օր հետո:

Խոսրովի արգելոցի հրդեհը, իհարկե, մեղմ ասած համարժեք չի լինի համեմատել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ, որը դարձավ հազարավոր զոհերի պատճառ, սակայն, մյուս կողմից, Խոսրովի շուրջ արտակարգ այս իրավիճակում Կարեն Կարապետյանի պահվածքն իսկապես շատ հետաքրքիր և յուրահատուկ էր: Նա, այսպես ասած, «աչք չթարթեց» այն օրերին, երբ Հայաստանի բնության ամենաարժեքավոր նմուշներից, առանձնահատուկ վայրերից մեկում մոլեգնում էր բնական աղետը, և մի քանի օր շարունակ բոլորը շունչը պահած հետևում էին իրադարձությունների զարգացմանը: Այդ ընթացքում Կարեն Կարապետյանը Մոսկվայում նշեց իր ծննդյան տարեդարձը, մինչ այդ ՌԴ վարչապետին հրավիրեց Հայաստան, իսկ հետո էլ մեկնեց Արցախ՝ արձակուրդի, թեև, իհարկե, արձակուրդի ընթացքում պետք է նկատել, որ նա ոչ միայն սկուտեր էր վարում, այլ նաև այցելում Արցախի տնտեսական տարբեր օբյեկտներ և ծանոթանում ծրագրերին: Վարչապետը Խոսրովի հրդեհին անդրադարձել է միայն ֆեյսբուքյան գրառումով, այսինքն՝ նույնիսկ ոչ պաշտոնական հայտարարությամբ:

Սա իսկապես ուշագրավ պահվածք է, որում ակնհայտորեն նկատելի են դեմարշի տարրեր: Ում դեմ կամ ինչի համար կարող է լինել դեմարշը, և ընդհանրապես այն կա, թե կա միայն տպավորություն, անշուշտ, շատ դժվար է ասել: Սակայն որևէ դեպքում դժվար է բնականոն համարել, որ Հայաստանի մասշտաբով աննախադեպ արտակարգ իրավիճակի պայմաններում վարչապետը ոչ միայն իր առօրյա աշխատանքային ընթացքը չի փոխում, այլ ըստ էության չի փոխում արձակուրդա-ժամանցային ժամանակացույցը:

Իհարկե, ընդհանուր առմամբ առկա է մի իրավիճակ, երբ Հայաստանում մինչև աննախադեպ արտակարգ իրավիճակը, դեռ վաղուց աննախադեպ իրավիճակ է ամբողջ ներիշխանական համակարգում և համակարգը կառավարման մոդելի փոփոխության և տնտեսական իսկապես բարդ իրավիճակի պայմաններում կանգնել է իր համար նոր, անսովոր մի հեռանկարի առաջ: Դա ենթադրում է, որ անսովոր, արտառոց վարքի դրսևորումներ առաջիկայում կարող են լինել ավելի ու ավելի հաճախ, և ոչ միայն վարչապետի կատարմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում