Բարսելոնայում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել են առնվազն 18 երկրի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։
Զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 100 մարդ։ Ավելի վաղ Բելգիայի ԱԳՆ-ը հայտել էր թագավորության քաղաքացու զոհվելու մասին։
Նշվում է, որ տուժածներից 15-ի վերքերը լուրջ են, 23-ինը՝ միջին ծանրության։
Ոստիկանությունը շարունակում է Բարսելոնայում հատուկ գործողության անցկացումը և խնդրում բնակիչներին առանց անհրաժեշտության չհայտվել շրջանում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը։