Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Եթե 10-20 տարվա սցենարով դուրս գանք փողոց՝ ոչինչ չի ստացվի. Պետրոս Մակեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, «Ժառանգությունը» նախատեսում է  աշնանը փողոցային պայքար սկսել, չի բացառվում, որ օրակարգում կարող է լինել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագիրը խափանելը։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

– Դա անիմաստ օրակարգ է. ասենք թե Սերժ Սարգսյանը չդարձավ վարչապետ, այլ պաշտոն զբաղեցրեց, տարբերությունը ո՞րն է, օրինակ, եթե նա պախան դառնա։ Որևէ տարբերություն չկա, ուղղակի դրա նախաձեռնողները ժամանակավորապես ակցիա են անում, հնարավոր է  այդ պահին Սերժ Սարգսյանը հետքայլ անի, բայց երկու ամիս հետո, նորից իր մտածածն իրականացնի։ Ես ասում եմ՝ պետք է ձևակերպենք հստակ օրակարգ՝ ազատվել զորիբալայանական համակարգից։ Եթե ձևավորվի այդ օրակարգը, ապա ես կարծում եմ՝ բոլորով պետք է մասնակցենք ու ժողովրդին հրապարակ հանենք։ Եվ ոչ թե ասենք՝ եկեք հրապարակ  բողոքի ակցիա անենք, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ. է, հետո՞, եթե չէիք ուզում՝ ապրիլի երկուսին նույն ՕՐՕ-ն, «Ելք»-ը, իրենց մյուս ընդդիմադիր համարողները առանձին թող չմասնակցեին ընտրություններին։ Իրենք չգիտեի՞ն, որ առանձին գնալու պատասխանը Սերժ Սարգսյանի՝ իշխանությանը մնալն էր։

– Այսինքն՝ Դուք չեք բացառում փողոցային պայքարը, միայն եթե օրակարգն ավելի լայն լինի։

– Իհարկե։ Միայն օրակարգի հստակ ձևակերպում է պետք, այնպիսի օրակարգ, որ հանրությանը փողոց բերի։ Նույնիսկ ամենածայրամասային գյուղի բնակչին որ հարցնես, կասի՝ գենսեկը կարող  է լինել Սերժ Սարգսյանը, ոչ մի տարբերություն չկա։ Հիմա ինքը կրիմինալ համակարգի նայողն է՝ համատեղությամբ նախագահ է։ Ապրիլին կդառնա նայող ու ՀՀԿ նախագահ, ի՞նչ տարբերություն։ Ուժային բոլոր կառույցներում իր հպատակներն են ու ցանկացած վարչապետի գլխին մի բան կարող են սարքել։

– Ըստ Ձեզ՝ փողոցային պայքարը դեռ արդիակա՞ն է. տարիները ցույց տվեցին, որ դա էլ ճանապարհ չէ։

– Եթե 10-20 տարվա սցենարներով գնանք փողոց՝ անիմաստ է։ Իսկ եթե մենք ձևակերպենք հստակ օրակարգ՝ կստացվի. ամեն բան չեմ ուզում բացել, որ իրենք դրա դեմը չառնեն։ Սարգսյանը ապրիլյան պատերազմից  հետո ասաց՝ կուլակաթափ չի ուզում անել, մենք հենց ամենամեծ կուլակից պետք է սկսենք։ Իրենք ժողովրդի հաշվին են կուլակ դարձել, մարդիկ պետք է հասկանան՝ ինչո՞ւ թիվ մեկ կուլակը չի ուզում կուլակաթափ անել։ Հակառակ դեպքում վարչապետի հարցը մանկապարտեզ է։

– Դուք կոնկրետ ո՞ր ուժերի հետ եք տեսնում համագործակցության հնարավորություն։

– Եթե իմ ասած տարբերակով ընդլայնված հարցադրումներ լինեն, շատերը կհամախմբվեն։ Մենք հասել ենք մի  կետի, որ նորմալ պայքարողների ռեսուրսը մինիմումի  է հասել, բայց եթե նորմալ բացատրենք եղելությունը, ամեն ինչ էլ կստացվի։

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում