Monday, 06 05 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող

Անհավասարների Ռուսաստանը, կամ՝ ինչպես են օլիգարխները թալանել «սովետների երկիրը»

Ֆրանսիացի ձախակողմյան ինտելեկտուալ, հայտնի տնտեսագետ, «21-րդ դարի կապիտալը» աշխատության հեղինակ Թոմաս Պիկետին՝ համահեղինակությամբ հայտնի պրոֆեսորներ Գաբրիել Զուզմանի և Ֆիլիպ Նովոկմետի, ծավալուն հոդված է հրապարակել Ռուսաստանի տնտեսության մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով գույքային անհավասարության և սոցիալական շերտավորման խնդիրներին:

Հոդվածը բացահայտում է երկրի աննախադեպ թալանն օլիգարխիայի կողմից: Ընդ որում, այդ գործընթացը նոր թափ է ստացել 2000-ականներին, երբ իշխանությունն արդեն կենտրոնացել էր գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում: Սոցիալական շերտավորման և անհավասարության ցայտուն օրինակ է այն, որ ամենահարուստ 1% ռուսաստանցիների եկամուտները կազմում են մնացած ամբողջ հասարակության եկամուտների 20%-ը:

Ռուսաստանի հետամնացության մասին է խոսում մեկ այլ փաստ. 1990թ.-ից սկսած՝ Ռուսաստանի բնակչության առնվազն կեսի իրական եկամուտների աճ չի արձանագրվել: Սակայն առավել ուշագրավ է Պիկետիի անդրադարձը ռուսական կապիտալի արտահոսքին, որի ծավալը մեծացել է հատկապես 2014-ից հետո, երբ ուկրաինական իրադարձություններից հետո Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ:

Հեղինակը պնդում է, որ հարուստ ռուսաստանցիների օֆշորային ակտիվները հավասարվել են տարեկան ազգային եկամտի, այլ խոսքով՝ ռուսաստանցիների ակտիվի 75%-ին: Սոցիալական այս անհավասարությունը, որը կործանարար է ցանկացած տնտեսության համար, չի հուզում Պուտինի իշխանությանը, քանի դեռ օլիգարխները հավատարիմ են տոտալիտար առաջնորդին ու կայսերական շահերին:

Հոդվածի հեղինակներն այս ամենի համատեքստում անդրադառնում են արևմտյան պատժամիջոցների արդյունավետությանը՝ մանավանդ, որ դրանք շրջանցում են ռուսական օֆշորային կապիտալի փաստը: Պիկետին և գործընկերներն այն կարծիքին են, որ Արևմուտքը պետք է մեխանիզմներ մշակի, որպեսզի օֆշորային գումարները դառնան հետպուտինյան դեմոկրատական Ռուսաստանի սեփականությունը՝ չնայած ռուսական օֆշորային գումարների հետաքննությունը կարող է անցանկալի փաստեր ջրի երես բերել նաև արևմտյան որոշ քաղաքական և բիզնես շրջանակների համար:

Հուսանք, որ մի օր նման հեղինակավոր վերլուծություն կպատրաստվի նաև Հայաստանի քրեաօլիգարխիայի թալանի մասին: Մենք անուն առ անուն պետք է ճանաչենք մեր «հերոսներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում