Tuesday, 14 05 2024
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին

ԱԻՄ-ը որ կար՝ դու ո՞վ էիր, այ հայկական համագումարի գործակալ. Հայրիկյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

-Պարոն Հայրիկյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Գևորգ Ղահրամանյանը հայտարարել է, որ ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, որ սեպտեմբերից արդեն սկսեն փողոցային պայքարը: Ձեզ հետ հանդիպում եղե՞լ է արդյոք և պատկերացնո՞ւմ եք այս փուլում համագործակցություն:

-Նախ խոսենք օրակարգի բացակայության մասին, հետո այն մասին, որ ի վերջո մարդու հավատը գործերով է չափվում: Ցավոք սրտի, այսպես կոչված «Ժառանգությունն» ավելի շատ հայտնի է իր պառակտումներով, իր ներքին գզվռտոցներով, իր անհեթեթություններով, իրար հետևից տարբեր դաշինքներ մտնելով և անուններ փոխելով: Անընդհատ այդպիսի խաղերով է զբաղված: Իսկ եթե օրակարգում միավորվելու հարցն է, ապա միավորվելը երբեք ինքնանպատակ չի լինում, պետք է հստակ նպատակ ունենա: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ իրենք հերթական կեղտոտ քայլն արեցին: Երբ մենք՝ երեք կուսակցություններ՝ ԱԻՄ-ը, Դեմոկրատական կուսակցությունը, Միավորված կոմկուսը, հայտարարեցինք, որ նախնական համաձայնության ենք եկել՝ 200 հազար ընտրողների ստորագրություն հավաքել և արմատապես փոխել երկրի վիճակը, իրենք անբովանդակ և անառարկայական առաջարկով հանդես եկան: Միավորումն առարկայական էր, երբ ընտրություններ կային: Սեյրան Օհանյանի հետ փորձում էինք դաշինք ստեղծել, իրենց ամբիցիաների պատճառով իրենք եղան հիմնական խոչընդոտողը: Մի անգամ բավական լավ դաշինք էինք ստեղծել, իրենք իջան ասպարեզ, թե դա պետք է կոչվի Նոր Հայաստան, ինչ է, թե մեկ տարի առաջ ասել են, որ Նոր Հայաստան անունով բան պետք է ստեղծեն: Նրանք փչացրին գործը: Սահմանադրության հանրաքվեի ժամանակ էլ նրանք իբրև թե միավորված էին, բայց դա փոշի դարձավ: Հետո միավորվեցին Հիմնադիր խորհրդարանի հետ, ինչո՞վ ավարտվեց… Պարզվում է՝ իրենց ներսում «Սասնա ծռեր»-ի գործողությունն էր պատրաստվում: Այս անհեթեթությունների շարքն ինձ համար նողկալի է: ԱԻՄ-ը երեսուն տարի առաջ ստեղծվել է որպես ազգային և քաղաքացիական միավորում: Եվ այն ժամանակ բոլոր թեթևսոլիկները, որ արևի տակ տեղ էին փնտրում ԿԳԲ-ի հետ միասին, գոռում էին Լենին-Պարտիա-Գորբաչով, Ղարաբաղը մերն է, մինչև որ կամաց-կամաց դաստիարակեցինք, որ առանց ազատ Հայաստանի, ոչ մի հարց չկա, ազգը նախ պետք է անկախություն ունենա: Եվ այն ժամանակ միավորվեցին բոլոր կարգին մարդիկ: Եվ բթամիտ զանգվածը, որ գոռում էր Լենին-Պարտիա-Գորբաչով, հանկարծ մի օր ասաց անկախություն: Եվ եթե «Ժառանգությունն» ուզում էր միավորվել, պետք է գար ԱԻՄ, արևմտյան արժեքներ ունեցող կառույց, կամ էլ այսօր Սահմանադրության հարցով պետք է միանային և աջակցեին, լինեին մեր կողքին:

-ՀԱԿ, ԱԻՄ, «Սասնա ծռեր»՝ գաղափարական թեև, տարբեր ուղղություններ ունեն և Հայաստանում քաղաքական պայքարի այլ պատկերացումներ, բայց նույն նպատակն են հետապնդում՝ Սերժի և ՀՀԿ-ի հեռացում: Այս առումով՝ կարո՞ղ եք հարթակում միասին օրակարգ հետապնդել:

-Ընդհանրապես, երբ համազգային կարևորության հարց է բարձրանում, դու քո մեջ պետք է ուժ գտնես մի կողմ դնել քո հակակրանքներն ու տարաձայնությունները, դա ընդունված կարգ է: Ախր, ով եղավ «Ժառանգություն» կոչվածը, որ մի հատ էլ միավորող գործոն հանդես գա, ինչի՞ համար միավորվել, իշխանությա՞ն համար: Քաղաքացու իշխանության համար պայքարի, իսկ քաղաքացու իշխանությունը սկսվում է Սահմանադրությամբ: Առաջարկը հնչել է, իրենց մատուցել են շարունակական քայլեր: 100 գրագետ ամերիկացու եթե հարցնեք, 100-ից մեկը միայն կարող է ասել, որ ինքը խորհրդարանական համակարգը ճիշտ է համարում:

Րաֆֆի Հովհաննիսյանը որպես երևույթ, մեծագույն բացասական երևույթն է հայ քաղաքական կյանքում: Մի օրինակ բերեմ, որպեսզի մերկապարանոց չլինի. բոլշևիկյան, չեկիստական մտածելակերպը և արևմտյան մտածելակերպը տարբերվում են իրարից նրանով, որ արևմտյանը բաց հարաբերությունների կողմնակից է: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ հրապարակավ ցույց է տվել, որ բաց գործունեությունն իր համար խորթ է: Եվ Սերժ Սարգսյանն ասաց՝ լրագրողների ներկայությամբ խոսե՞նք, թե՞ առանձին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ առանձին, առանց լրագրողների: Եվ ուրեմն, Րաֆֆին այն մարդը չէ, ում հետ բարձր արժեքների շուրջ կարելի է համագործակցել:

-Պարոն Հայրիկյան, այս փուլում փաստացի չեք պատկեացնո՞ւմ «Ժառանգության» հետ ճանապարհ, եթե կարևոր անվտանգության խնդիրներ չկան օրակարգում:

-Մենք աշնանը կսկսենք ստորագրահավաք, և կընդունենք այն ուժերին, որոնք Սահմանադրությունը կարևոր համարելով, հայտ կներկայացնեն իրար հետ աշխատելու: Եվ իր հայտարարությունից հետո իր արածը թեթևսոլիկություն է: ԱԻՄ-ը որ կար, դու ով էիր, այ հայկական համագումարի գործակալ: Հայրիկյանին արտաքսում էին, դու գալիս էիր Հայաստան աշխատելու: Լավ տղա լինեիր, քեզնից էլ կվախենային, քեզ էլ կարտաքսեին: Մի՞թե Սահմանադրությունը միավորվելու վատ նպատակ է, և եթե իրենք դա լսելով հանդերձ ուրիշ բանից են խոսում, ուրեմն ազնիվ չեն, նույնիսկ կարող է գործակալ են և հատուկ են դրված, որ ջուր պղտորեն, ինչպես արեցին Նոր Հայաստանով, հետո «Սասնա ծուռ» էին, դե գնացեք Սասնա ծռություն արեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում