Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Այս տարի տոնը նշվում է օգոստոսի 13-ին: Այդ օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ տոնի օրը, նաև տոնի նախօրեին մարդիկ աքլոր կամ գառ են մատաղ անում, բաժանում աղքատներին:
Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում աժիոտաժ էր, այստեղ իրենց փոքրիկ տաղավարներն են ձևավորել աքլոր, խաղող, հուշանվեր վաճառողները: