Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

С-400-ի խնդիրն ու Թուրքիայի ազգային անվտանգությունը. Yeni Çağ, Թուրքիա

Ուղարկվել է ևս 112 բեռնատար.. ԱՄՆ-ը շարունակում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հիման վրա անդադար օգնություն ուղարկել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)/«Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD):

Վերջին շարասյան մեջ իրենց վրա ուշադրություն են հրավիրել տեխնիկայի տարբեր տեսակները, ինչպիսիք են զրահապատ «Համմերները», բենզատարները։ Այս մասին Yeni Çağ-ում գրում է Թունջայ Մոլավեյսօղլուն։

«Ես գրում եմ այդ մասին ամենաառաջին օրերից։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարն օգտագործվում է որպես PKK/PYD պետության ստեղծման գործիք/լծակ։ ԴԱԻՇ-ից ազատագրված տարածքները զբաղեցնում է PKK-ն։ Ավելին, որոշ շրջաններ ԴԱԻՇ-ը թողնում է նույնիսկ առանց մարտի։ Գաղտնիք չէ, որ նոր զգեստը, որը ցանկանում են հագցնել տարածաշրջանին, կարում է ԱՄՆ-ը…

Եկեք նայենք մեր երկրին։ Ո՞րն է այսօր Թուրքիայի համար ամենամոտ սպառալիքը։ Պատասխանը կասկածներ չի հարուցում՝ PKK ահաբեկչական կազմակերպությունը…

PKK-ն, որը հանրահայտ «քրդական նախաձեռնության» իրականացման գործընթացում կարողացել է մեծացնել գրոհայինների թիվն ու բարձրացնել իր մարտական հնարավորությունները, շարունակում է իր ակցիաները ինչպես մեր սահմանների մոտ, այնպես էլ երկրի ներսում։

Ծանր զենքը, որն ԱՄՆ-ը տալիս է Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորմանը, հայտնվում է PKK-ի ձեռքում, այդ սպառազինությունները PKK-ն օգտագործում է թուրք զինվորների դեմ…

PKK-ի հարցում, որը հանդիսանում է Թուքիայի համար առաջնահերթ սպառնալիք, ԱՄՆ-ը բացահայտ շարունակում է սուբյեկտիվ դիրքորոշում զբաղեցնել։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է…ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ և առաջատար ուժն է։ ՆԱՏՕ-ի մի երկիրը բացահայտ աջակցում է ահաբեկչական կազմակերպության, որին ՆԱՏՕ-ի մյուս երկիրը համարում է սպառնալիք իր գոյության ու ազգային անվտանգության համար։ Եվ պաշտպանում է այդ կազմակերպությանը որպես իր «ցամաքային ուժ»։

Այդ իրավիճակում Թուրքիայի մոտ սպառնալիքի ընկալումը պետք է փոխվի…Պետք է նայել ուժերին, որոնք կանգնած են PKK-ի հետևում… ԱՄՆ-ից բացի, այդ կազմակերպությունն աջակցություն է ստանում նաև Եվրոպայում, դա նշանակում է՝ ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրները նույնպես առաջնահերթ չեն համարում Թուրքիայի ազգային անվտանգությունը»,-գրում է հոդվածագիրը։

Ժամանակահատվածում, երբ այդ ամենն ակնհայտ է դարձել, օրակարգում առաջացել է թուրքական հակաօդային պաշտպանության համակարգի հարցը։ Երևան է եկել մինչ այդ անտեսանելի՝ ատլանտյան և եվրասիական ուժերի մրցակցությունը…

Թուրքիան հստակ սահմանել է իր նախընտրությունն այդ հարցում և մտադրություն հայտնել ձեռք բերելու ռուսական արտադրության С-400 հրթիռներ։ Դրանից հետո որոշ «հեղինակներ» սկսել են քննադատել Անկարայի ընտրությունը։

Հակաօդային պաշտպանության համակարգը կատարում է երկրի պաշտպանական վահայի գործառույթ ընդդեմ երկնքից ցանկացած սպառնալիքի։ Ազգային անվտանգության ապահովման համար միայն սահմանները վերահսկելը բավարար չէ։ Միջին և մեծ հեռահարության հրթիռները, որոնք ունեն աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները, սպառանալիք են նաև Թուրքիայի համար…

Սակայն գլխավոր հարցը կայանում է հետևյալում. ո՞ր երկրներից կարող է հարված հասցվել Թուրքիային բալիստիկ հրթիռներով։

«Համաձայն անվտանգության մասին մեր սովորական պատկերացման, ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարող հարված հասցնել Թուրքիային…

Իսկ եթե ՆԱՏՕ-ի անդամները մեր բարեկամներն են, այդ դեպքում ինչու՞ Թուրքիային առնչվող հարցն ամենևին չի մտահոգում այդ երկրներին։ Ինչու՞ նրանք չեն համաձայնում համագործակցել Թուրքիայի հետ ո՛չ PKK-ի, ո՛չ էլ Ֆեթուլահ Գյուլենի FETÖ ահաբեկչական կազմակերպության հարցում»,-հարցադրում է անում Մոլավեյսօղլուն։

Պաշտոնաթող գեներալ, ռազմավար Նեժաթ Էսլենը, ով նմանեցնում է Թուրքիայի անվտանգությունն առանց տանիքի տան հետ, նշում է. «Մեզ տանիք կերաշխավորի հակաօդային պաշտպանության համակարգը»։ ԱՄՆ-ը ասում է՝մի՛ գնեք ռուսական արտադրության С-400-ներ, դուք չեք կարող դրանք ինտեգրել ՆԱՏՕ-ում։ Համարենք, որ մենք գնել ենք համակարգեր, որոնք համատեղելի են ՆԱՏՕ-ի հետ, և այդ համակարգերը կպաշտպանեն մեզ Իրանից ու Ռուսաստանից… Լավ, իսկ ինչու՞ են Ռուսաստանն ու Իրանը սպառնալիք Թուրքիայի համար։ Ինչու՞ պետք է մենք միլիարդավոր դոլարներ ծախսենք երկրներից պաշտպանության համար, որոնք սպառալիք չեն ներկայացնում։

Էսլենն ասում է, որ մենք պետք է մշակենք ազգային անվտանության սպառալիքի նոր ըմբռնում՝ կապված մեր տարածաշրջանի իրադարձությունների հետ։ Թուրքիան կարող է ազատվել այդ ճիրաններից՝ չհակամարտելով Արևմուտքի հետ, ռացիոնալ քաղաքականության օգնությամբ։

Հավասարակշռության քաղաքականությունը հնարավոր է միայն հավասարակշռված, վստահելի քաղաքական գործիչների առկայության դեպքում… Նրանք, ովքեր կառուցում են դիվանագիտությունը հերոսական հռետորաբանության վրա, չեն կարող ստեղծել ազգային անվտանգության արդյունավետ ռազմավարություն, եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում