Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Ինչ գտավ ԱՄՆ դեսպանը Հայաստանի խորհրդարանում

Ինչպիսին էլ լինի հարավկովկասյան տարածաշրջանում շահագրգիռ տերությունների կազմը, կասկածից վեր է, որ իրադարձությունների զարգացումը վճռականորեն կախված է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունից: Մնացյալ շահագրգիռ տերությունները, աշխարհաքաղաքական կենտրոնները, մեծ ու փոքր սուբյեկտները, իրենց կարևորությամբ և անկասկած նաև ինքնուրույնությամբ հանդերձ, ենթակա են երկու այդ գլոբալ խաղացողների թելադրած եղանակին: Եվ այդ առումով նաև Հայաստանի շուրջ զարգացումները, Հայաստանի հեռանկարներն իրենց արտաքին ազդեցության ենթակայության մասով պայմանավորված են հենց Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությամբ: Այստեղ իրավիճակը սրվում է և մտել է նոր փուլ, ինչն արտահայտվեց նրանով, որ ԱՄՆ Կոնգրեսը նոր վարչակազմին պարզապես պարտադրեց Ռուսաստանի հանդեպ մեկուսացման քաղաքականությունը վարել օրենքի ուժով: Այսինքն՝ դրվել է մեկուսացման քաղաքականության շատ ավելի խոր և ծանրակշիռ հիմք, որը վեր է գործադիր իշխանության, վարչակազմի միանձնյա իրավասությունից: Ինչպես առիթ եմ ունեցել ասել խնդրի վերաբերյալ նախորդ հրապարակումներից մեկում, երբ նախագահ Թրամփը ստորագրեց Կոնգրեսի ընդունած պատժամիջոցների օրենքը, Ռուսաստանի հանդեպ ամերիկյան քաղաքականության ղեկը, փաստորեն, իր ձեռքը վերցրեց ԱՄՆ Կոնգրեսը, այսինքն՝ այդ քաղաքականությունը դարձավ զգալիորեն խորհրդարանական կառավարման քաղաքականություն:

Ինչո՞վ էր դա պայմանավորված՝ նախագահ Թրամփի հանդեպ կոնգրեսականների անվստահությա՞մբ, որը կարող էր պայմանավորված լինել Ռուսաստանի հետ նրա կապերի մասին տեղեկությունների բերած կասկածներով, թե՞ պարզապես Հանրապետական կուսակցությունը Թրամփին օգտագործեց դեմոկրատներից նախագահական պաշտոնը վերցնելու համար, ինչպես գործիք, ինչպես ժամանակին Հայաստանի առաջին նախագահն էր իրեն առաջարկում հասարակությանը: Դժվար է ասել, այստեղ կան անկասկած թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ամերիկյան ներքաղաքական բազմաթիվ խութեր: Փաստն այն է, որ առանցքային՝ ռուսական ուղղությամբ արտաքին քաղաքականությունը իր ձեռքն է վերցրել և որոշակի շրջանակի մեջ դրել ԱՄՆ Կոնգրեսը, կամ այլ կերպ ասած՝ խորհրդարանը: Դա լիովին նոր իրավիճակ է, որը Հայաստանի համար բացում է նոր հնարավորություն: Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ինչ հետևանք է ունենալու Հայաստանի վրա ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը: Անկասկած դա կարևոր է, բայց թերևս վաղուց ժամանակն է, որ Հայաստանը հետևանքներ գուշակելու փոխարեն, Ռուսաստանին կախվածության ազդեցություն հաշվելու փոխարեն, հաշվարկի իր քայլերն ու նոր իրավիճակում իր հնարավորությունները: Եվ դրանցից առանցքայինն ամերիկյան քաղաքականության մեջ, մասնավորապես ռուսական ուղղությամբ, ԱՄՆ Կոնգրեսի դերի աճն է: Բանն այն է, որ համեմատության մեջ, ամերիկյան հայկական լոբբին միշտ առավել ազդեցիկ է եղել Կոնգրեսում, քան վարչակազմում:

Հիմա փաստորեն աճում է այն կառույցի դերը, որտեղ առավել ազդեցիկ է հայկական լոբբին: Հետևաբար, դա հայ-ամերիկյան հարաբերությունն էապես նոր մակարդակի բերելու հնարավորություն է, եթե Հայաստանն իր պետական քաղաքականության հարցում կարողանա արդյունավետ օգտագործել նոր իրավիճակը: Դա էլ իր հերթին նշանակում է՝ հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության հիմնարար, առանցքային նշանակությունը կովկասյան զարգացումների հեռանկարի համար, որ Հայաստանը ստանում է այդ զարգացումների շահեկան դասավորության հնարավորություն: Ընդ որում, այդ կապակցությամբ Հայաստանը ստացել է նաև որոշակի ազդակ հենց Միացյալ Նահանգներից՝ խորհրդարանական մոդելների շփման սերտացման ուղղությամբ: Նախորդ ամիս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «շրջագայություն» էր կազմակերպել Հայաստանի խորհրդարանում, հանդիպելով նախ խորհրդարանի նախագահի, հետո փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, հետո արտաքին հարաբերությունների նախագահ Աշոտյանի հետ: Այդ «շրջագայությունը» դիտարկվեց հիմնականում արարողակարգային համատեքստում, սակայն դա խորհրդարանական հարթության վրա համատեղ աշխատանքը բարձրացնելու հեռանկարն առնվազն ուսումնասիրելու, և Հայաստանի իշխանությանն էլ այդ ուղղությամբ ԱՄՆ պատրաստակամությունն ի ցույց դնելու ազդակ էր: Ընկալվե՞լ է այն Երևանում, թե՞ ոչ: Հայ-ամերիկյան հարաբերության մեջ խորհրդարանական գործակցությունը եղել է անհամեմատ ավելի ցածր աստիճանի վրա, քան այլ ոլորտներում հարաբերությունը:

Ներկայումս Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման մոդելի, և այստեղ, անշուշտ, հետաքրքրական զուգահեռ է նաև այն, որ խորհրդարանական կառավարում փաստացի մտցվել է նաև ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ: Ակնհայտ է, որ Հայաստանի գործադիր ռեսուրսը, մեղմ ասած, խիստ անբավարար է լինելու այն մասշտաբով աշխատելու համար, որ գործնականում ստանում է ամերիկյան քաղաքականությունը նոր փուլի պայմաններում: Իհարկե, դատելով Հայաստանի խորհրդարանի մեծամասնության ընդհանուր որակներից, խիստ դժվար է ասել, որ խորհրդարանն այս դեպքում կլինի ռեսուրսի արդյունավետ համալրում: Բայց ակնհայտ էր նաև, որ ԱՄՆ դեսպան Միլսը խորհրդարանում փնտրում էր այդ ռեսուրսը: Գտածը հնարավոր կլինի հաշվել թերևս աշնանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում