Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը։
Նիստի հետաձգվելուց հետո «Հայ կանանց ճակատի» անդամները դատարանի դիմաց ակցիա իրականացրին՝ իրենց ձեռքում պահելով պաստառներ, որոնց վրա գրված էր. «Զենք տվեք՝ ոչնչացնեմ բանդային»։
Հիմնադիր Խորհրդարանի մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք իրենց համաձայնությունն են հայտնում Վարուժան Ավետիսյանի կոչին՝ զենք վերցնել և ոչնչացնել «Զենք եմ պահանջում, որ երկիրն ազատագրեմ այս բանդայից»։