Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

2018-ի վարչապետն ու ղարաբաղյան խնդիրը

2018 թվականի վարչապետի և կառավարության հարցը շատերը կապում են ղարաբաղյան խնդրում զարգացումների հետ, ըստ այդմ ենթադրելով, որ եթե այդ խնդրում լինեն սրացումներ, ապա վարչապետի պաշտոնին կառաջադրվի Սերժ Սարգսյանը, իսկ հակառակ դեպքում՝ Կարեն Կարապետյանը: Այն, որ ղարաբաղյան խնդիրը Հայաստանի ներքաղաքական, ներիշխանական զարգացումներում ունեցել է, ունի և անկասկած ունենալու է վճռորոշ նշանակություն և դերակատարում, կասկածից վեր է, իսկ առնվազն անցնող երկու տասնամյակների առումով՝ մի շարք առանցքային հանգուցալուծումներով արտացոլված պատմական փաստ: Բայց 2018-ի կառավարության հարցը պայմանավորել գերազանցապես ղարաբաղյան խնդրով, կամ այնտեղ սրացումներով, թերևս կլինի խնդիրը և իրադարձությունների այսպես ասած գինը նեղացնելու դրսևորում: Ղարաբաղյան խնդիրն իհարկե ունենալու է մեծ նշանակություն, սակայն արդյո՞ք միայն սրացման դեպքում: Անկասկած՝ ոչ:

Ղարաբաղյան խնդիրը մեծ նշանակություն ունենալու է անկախ ամեն ինչից, անգամ, եթե այդ օրերին կամ ամիսներին սահմանին չկրակվի անգամ մեկ փամփուշտ՝ թեև, դժբախտաբար, դա այդքան էլ իրական հեռանկար չէ: Այդուհանդերձ, ղարաբաղյան խնդիր ասվածը չափազանց լայն հասկացություն է, այն միայն սրացման տարբերակով Հայաստանի ներքաղաքական և ներիշխանական հանգուցալուծումներում որպես գործոն դիտարկելու համար: Բանն այն է, որ այստեղ շոշափվում են աշխարհաքաղաքական շահեր, առնվազն Մինսկի խմբի համանախագահ երեք միջուկային տերության և մի քանի տարածաշրջանային դերակատարների տեսքով: Այստեղ հանգուցալուծում է ոչ թե հայ-ադրբեջանական թնջուկ, այլ աշխարհակարգային նշանակության մի տարր, կամ պարզապես ոչ թե հանգուցալուծվում է, այլ փնտրվում է ստատուս-քվոյի պահպանման նոր և ավելի կենսունակ, ավելի հեռանկարային կամ միջնաժամկետ մի մոդուլ, որը թույլ կտա ապահովել բանակցային իմիտացիա, որը կծառայի իրավիճակը կայուն և կանխատեսելի, կառավարելի պահելուն: Դա ամենևին չի նշանակում, որ սրացման դեպքում խնդրի դերակատարումը ներիշխանական հարաբերություններում ավելին կլինի, իսկ հակառակ դեպքում՝ պակաս:

Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի ներքաղաքական, ներիշխանական անցուդարձում ունեցել է և ունենալու է ահռելի նշանակություն, սակայն ոչ միայն զուտ հայաստանյան ընկալումների տեսանկյունից: Այստեղ չափազանց էական է լինելու համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների դիրքորոշումը, նրանց հաշվարկներն ու դիտարկումները, որովհետև, ինչպես նշեցինք, խնդիրն ամենևին հայ-ադրբեջանական չէ իր խորությամբ և ընդգրկումով: Հետևաբար, ստատուս-քվոն, որ Հայաստանի իշխանության մեջ է ձևավորվում կամ ձևավորվելու ղարաբաղյան գործոնի ազդեցությամբ, ենթակա է լինելու լայն աշխարհաքաղաքական ազդեցության: Հետևաբար, իշխանության մեջ շանսերը կարող են պայմանավորվել ոչ թե սրացման հեռանկարով կամ սրացման այսպես ասած գոնե քարոզչական գեներացիայով, այլ հակառակը՝ խաղաղության և  կայունության հակվածության, իհարկե ոչ «պատերազմ, թե խաղաղություն» ծամծմված և վաղուց իր անկենսունակությունը «դրսևորած» մոդուլով: Ի վերջո հենց այդ մոտեցումն էր, որ երկու տասնամյակի ընթացքում գնաց սպառման և ռազմական բաղադրիչի գեներացման, այլապես, գուցե բոլորովին այլ գաղափարական և ուղենիշային հենքի պայմաններում խնդրի կայուն ռեժիմը հաջողվեր պահել անհամեմատ ավելի երկար, խուսափելով երկկողմ աղետալի և ողբերգական հետևանքներից:

Այդպիսով, կարող է թյուրըմբռնում լինել 2018-ի հանգուցալուծման հարցում միարժեք եզրակացությունն առ այն, որ սրացման կամ արտաքին ճնշումների ուժգնացման պարագայում վարչապետ դառնալու շանսը մեծ է մի գործչի մոտ, իսկ մյուս տարբերակի դեպքում՝ այլ գործչի մոտ: Ավելին, խոշոր հաշվով այստեղ կա թերևս մի առանցքային հանգամանք, կամ թերևս երկուսը, որոնք ունեն ընդհանրություններ և կարծես թե հանգում են մի որոշակի կետում: Բանն այն է, որ դիտարկելով ղարաբաղյան խնդրի ազդեցությունը կոնկրետ 2018-ի խնդրի վրա, անհրաժեշտ է արձանագրել, որ անորոշություն է երկու հարցում՝ ղարաբաղյան խնդրի այսպես կոչված կարգավորման գործընթացի հետագա ձևաչափ և տրամաբանություն, հետագա կառուցվածք, որի շնորհիվ փորձ է արվելու պահել ստատուս-քվոն՝ իսկ այլ խնդիր, քան ստատուս-քվոն կառավարելի և կայուն պահելու նոր մեխանիզմը, փաստացի գոյություն չունի և չի կարող ունենալ, և, որ անորոշություն է Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման և իրականացման հարցում:

Բանն այն է, որ Հայաստանում ըստ էության ձևավորվում է բազմաբևեռ իշխանություն, որտեղ ամենևին փաստ չէ, որ ունենք գերլիազորված վարչապետ: Կա որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող անվտանգության խորհուրդ, չկա գերագույն գլխավոր հրամանատար և կա բանակ կառավարող պաշտպանության նախարար, կա խորհրդարանական մեծամասնություն և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, որը ձևավորում է փորձագիտական խորհուրդ, ինչն ակնհայտորեն միտված է արտաքին քաղաքականության մեջ խորհրդարանական բաղադրիչի մեծացմանը: Այլ կերպ ասած, ամենևին փաստ չէ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորման հարցում վճռորոշ նշանակություն ունենալու է վարչապետը: Եվ միևնույն ժամանակ պարզ չէ, որ բանակցային նոր ձևաչափը լինելու է հայ-ադրբեջանական այսպես ասած առաջին դեմքերի մակարդակով և չի կիրառվելու այլ ձևաչափ: Ըստ այդմ, բաց է երկու հարց՝ ինչպիսին է լինելու բանակցային ապագա ձևաչափը, և ինչպիսի կառուցվածքով է մշակվելու և իրականացվելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այդ երկու հարցերում շոշափելի անորոշության պայմաններում խիստ վաղաժամ է ասել, թե ինչպիսի իրավիճակի դեպքում ինչպիսի ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդիրը 2018-ի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում