Մարդկանց տարհանում են Թբիլիսիի կենտրոնի «Մտացմինդա» այգուց, որտեղ այսօր երեկոյան անտառ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ հղում անելող տեղի հեռուստատեսությանը։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում է 7 հրշեջ-փրկարարական հաշվարկ և 50 հրշեջ։ Նրանք փորձում են տեղայնացնել հրդեհը, սակայն բարդ ռելիեֆի պատճառով մարման գործընթացը բարդանում է։
Դեպքի վայրում է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Հայտարարվել է փրկարար ծառայությունների լիարժեք մոբիլիզացիա։
https://twitter.com/OlegPanfilov7/status/895000942294290433