Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանը։ Այս մասին հայտնում է ZET ռադիոկայանը։
«Վրացական իշխանությունների կողմից հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանը»,-ասվում է հաղորդագությունում։
Ավելի վաղ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Լեհաստանին հարցում էր ուղարկել՝ կապված Միխեիլ Սաակաշվիլիի հարցի հետ և ստացել նրանցից հաստատում։ Իր հերթին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ անխոչընդոտ մուտք է գործել Լեհաստան ուկրաինական անձնագրով։